понедельник, 29 августа 2011 г.

Իմ ձռքբերումների ամառը


Ամառը վերջանում ա այ սենց տրամադրությումաբ :) մի տեսակ ցանկություն առաջացավ մի անգամ էլ մերսի ասել բոլոր նրանց, ում շնորհիվ էս տարվա ամառը էսքան լավ անցավ ու էդքան շատ հրաշալի օրեր եղան :) ընկերներ ջան, սիրում եմ բոլորիդ ու երջանիկ եմ, որ կողքս եք :)) Այս ամառը իսկապես ինձ համար ձեռքբերումների ամառ էր: 3 մեծագույն ձեռքբերում` Արշավախումբ, Հայ Ֆոն ու Պարենք Հայերեն: Էդ համատեքստում լիքը նոր ընկերներ, լիքը նոր էմոցիաներ, ինքնաճանաչման ու ինքնագնահատման լրիվ նոր փուլ.... Աշխարհընկալման հաջորդ էտապ.. Ամեն մի երգի նոտայի հետ, պարի ամեն մի շարժման հետ ու արշավի ամեն մի քայլի, խաղի ու կատակի հետ մեջս ինչ-որ բան ավելացել է: Ինչքան որ կրակ ու էներգիա եմ տվել, դրա կրկնակին ու եռակին ինքս եմ ստացել բոլորիցդ ու ամեն ինչից.. Բոլոր նրանց, ում ժպտացրել եմ, անչափ շնորհակալ եմ, քանի որ հենց ձեր շնորհիվ ուժ ունեմ շարունակելու ժպտացնել: Ընկերնե'րս, ի'մ ամենալավ ու ամենահրաշք ընկերներ, ի'մ կիսածանոթ ու նույնիսկ անծանոթ, բայց ընկերներ, բոլորդ իմ կյանքում ու հոգում ինչ-որ յուրահատուկ տեղ ունեք ու ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին առանձին-առանձին շնորհակալություն ասեմ: :)         
Այս ամառ իրականացան իմ մի քանի երազանքներ: Ու դրանք բոլորը հենց իմ ընկերների շնորհիվ :) Ու էսքանից հետո չեմ կարող մի անգամ էլ չասել` երեխե'ք, հավատացե'ք մարդկանց, հավատացե'ք ձեր երջանկությանը.. ու կապ չունի, թե ձեզ քանի անգամ են խաբել: Եթե խաբելուն ու կեղծիքին անյենք, եթե վատ իրավիճակին նայենք, եթե միայն խնդիրներ տեսնենք, երբեք երջանիկ չենք լինի: Իսկ ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ դուք բոլորդ երջանիկ լինեք ու գնահատեք էն փոքր երջանկությունիկները, որոնցից կառուցվում է ձեր ուզած մեծ երջանկությունը: Սիրում եմ բոլորիդ: Սիրում եմ ինձ ձեր կողքին, սիրում եմ իմ հավատը ու ձեր հավատը իմ նկատմամբ: :))

p.s. եղան և հիասթափություններ, բայց դրանք արժանի չեն իմ գրառման մեջ տեղ գտնելու.. դրանք չկոտրեցին իմ սիրտը, չխամերցրին իմ ժպիտը, չքամեցին իմ արցունքները, դրանք ինձ ավելի ուժեղ դարձրին: Ու ես շնորհակալ եմ նույնիսկ այն մարդկանց, ով հոգ էր տարել, որ լինեն այդ բարդություններն ու հիասթափությունները.. դրանց շնորհիվ է, որ իմ երջանկությունը ավելի լավ է շողում, ու արցունքների շնորհիվ է ժպտը ավելի զորեղ դառնում: :) 

Комментариев нет:

Отправить комментарий