пятница, 12 августа 2011 г.

Երկար սպասված ՄԵԿը

Ու վերջապես տեսնում եմ երկար սպասված 1ը :)) ենթադրում եմ` վերնագիրը կարդալով ամեն մարդ մի 1 պատկերացնում ա, բայց հաստատ ոչ մեկիդ մտքով չի անցնի, թե ինչ 1ի մասին եմ գրելու էս անգամ)))) (դե լավ հա, բացի Ռիփոյից, ինքը կիմանա)

2006 թիվն էր... ընդունվեցի ինստիտուտ... ամեն առավոտ ասում էի` մետրոյի կանգառում կանգնեք, խնդրում եմ.... ու հենց էդ տարվանից մետրոյից սկսեցի ավելի հաճախ օգտվել... արդեն 2008-2010 թվերին մետրոյից պարտաճանաչ օգտվող էի... սիրում էի մետրոն.. մետրոյի հոտը... սիրում էի մետրոյի` գնացքիկում չի կարելի ոչ մի տեղից բռնվել-ը.... սիրում էի մետրոյի պայծառ ժետոնները :) ու սիրում էի մոտրոյով գնացած տեղերը...
լավ... էսպես... դե դուք տեսած կլինեք, որ մետրոյում "աստիճանները" համարակալած են... ամեն անգամ հայացքով հետրևում էի թվերին... ամեն կանգառի համար մտածում ու հաշվում էի, թե քանի րոպե պիտի սպասեմ, որ ՄԵԿ համարի աստիճանի վրա կանգնեմ :))) բայց էդպես էլ ոչ մի անգամ չկանգնեցի ու չսպասեցի... ոչ մի անգամ.. ու ամեն թվի վրա կանգնելուց մտածում էի` ինչի 1ի վրա չեմ? ինչի չեմ կանգնում ու սպասում, որ հենց 1ի վրա կագնեմ.. ու հիմաաաաաա, երբ արդեն 5-6 ամիս է գրեթե չէի օգտվում մետրոյից... պատահաբար... (էդ գների թանկացումն էլ մի կողմից.. սիրտս կտոր-կտոր ա լինում, որ մտածում եմ... մարդիկ  դրանով հացի փող են կարող ա խնայում.... ) ինչևէ, տխուր բաներից եկեք չխոսենք.. ուր հասանք.. հա.. հասել ենք անցյալ անգամ մետրո մտնելս.. գնացի ու տեսնեմ ԻԻԻԻԻՆՉ? 1 համարի աստիճանիկը ողջունում ա ինձ)) այ հրաաաաշք.. էդքան սպասում էի ու հիմա, երբ արդեն մոռացել էի դրա մասին.. ասում եմ` վայ, ինչ լավ պատահականություն էր... մեկ էլ մի երկու օր հետո էլի մետրո եմ մտնում` էլի 1 համարի աստիճանիկը... մե ուրախություն, մե հրճվանք)))) ոնց որ էդ աստիճանը հատուկ ա էլի.. հենց ինձ համար եկել ա.. ժպտում ա.. հա, լուրջ... նենց լավ էր ժպտում... ու ինձ բռնացրի էն մտքի վրա, որ երջանկությունը գալիս ա էն ժամանակ, երբ ամենաքիչն ես սպասում.... մարդի'կ, գնահատեք ձեր երջանիկ լինելու հնարավորթյունը... գնացեք նրա հետևից... իսկ եթե, ամեն դեպքում, չի ստացվել.. մի հուսահատվեք, ինքը կգա ձեզ մոտ.. ուղղակի հավատացեք.. այ, եթե ես մի քիչ ավել կամք ունենայի էդ հարցում երջանիկ լինելու, մի օր կկանգնեի ու կսպասեի էդ մեկին.. բայց երևի էդքան չէի ուրախան, ինչքան որ ուրախացա հիմա.. երբ մեկը ինքը պահատաբար եկավ ու ժխտաց ինձ :) մաղթում եմ ձեզ բորորիդ ժպտացող մեկեր.. յուրաքանչյուրիդ հենց էն մեկը, որի մասին մտածեցիք գրառմանս վերնագիրը կարդալիս... :) :) :) իսկ ես ինձ մեկ անգամ ևս երջանիկ զգացի ընդամենը մետրոյի աստիճանի վրա նկարված մեկի շնորհիվ :)

Комментариев нет:

Отправить комментарий