понедельник, 21 февраля 2011 г.

Կանացի կոշիկներ

Շրջում էի վիրտուալ աշխարհում ու մի նկար իր մասին մտածել տվեց..... Գուցե այդ նկարի մասին արդեն գրվել է ինչ-որ շատ հետաքրքիր պատմվածք.. գուցե շատերը դա կարդացել ու գնահատել են... գուցե և ոչ... սակայն ես այդ նկարը մեկնաբանելու համար չէ, որ բացել եմ բլոգիս "նոր հաղորդագրություն" էջը...
Ասում են` աչքերը հոգու հայելին են... Այո', անշուշտ, մարդու աչքերին նայելով շատ բան կարելի է հասկանալ.. բայց միթե դա այն չէ, ինչ ուզում է ցույց տալ ինքը` աչքերի տերը... միթե աչքերը չեն կարող խաբել??? կարող եմ.. միայն հարմար խաբվող է պետք :-)  իսկ կոշիկները.... կանացի կոշիկները.... այնքան քննարկվող.. այնքան գովազդվող... բարձրակրունկ թե ավելի բարձրակրունկ??? կեդ թե երկարաճիտ կոշիկ??? Իտալական? Շվեդական?  Հայկական արտադրության??? Ու կրունկի ամեն հաջորդ սանտիմետրը մի բան ասում է.... Գիտնականներն ասում են` բարձրակրունկ կոշիկները վնասակար են.. որոշ գիտնականներ էլ հակառակն են պնդում` շատ հարթ կոշիկներ խորհուրդ չի տրվում կրել.... ու մինչ գիտնականները իրեն գիտական փաստարկներն են առաջարկում, մեկնաբանում իրեն կարշիքները... տղամարդիկ ըստ կոշիկի ու դրա կրունկի բարձրության տարանջատում են "լավ" ու "վատ" կանանց.... իսկ ինչու? քանի որ ավելի հեշտ է կոշիկները տեսնել, երբ նայում ես ոտքերին, քան տեսնել աչքերը.... գուցե այն աչքերը, որոնց մեջ կտեսնեն շատ ավելին` քան կրունկի բարձրությունը կարող է ասել :-) :-) :-)

Էստեղ կքննարկեի մեր հայ աղջիկների հագնվելու էթիկան, եթե այդքան ծեծված ու քննարկված չլիներ... էնպես որ, ավարտում եմ.. Աղջիկնե'ր, հագե'ք` ինչ ուզում եք, հագե'ք` ինչ հարմար է, հագե'ք` ինչ ունեք.... Միայն հիշե'ք` ձեր կոշիկները ուշադրության կենտրոնում են.....  

Պարգևենք ժպիտ...

Անցավ այդքան քննարկվող ու քննարդատվող Սբ. Վալենտինի օրը.... Ոմանց համար այդ օրը սովորական երկուշաբթի էր, ոմանց համար մի մեծ պատասխանատվության ու "ծախսի տակ" գցող օր... ոմանց համար` գուցե լավ առիթ սեր խոստովանելու... ինչևէ... Եկավ մեզ ավելի  սրտամոտ ու հարազատ մի օր` Սուրբ Սարգիսը... հնուց եկած գեղեցիկ ծիսակատարություններ.. գեղեցիկ նվերներ... սպիտակ ձիով ասպետ... աղի բլիթ.... խորհրդավոր երազներ.. ոմանց համար էլ կրկին սովորական օր.... Դա էլ անցավ.. ու մնաց մնացին միայն ժպիտներ մի խումբ մարդկանց հոգում, ովքեր այդ օրը հանդիպեցին մի խումբ երիտասարդ, կյանքով լի աղջիկների, որոնց համար այդ օրը ոչ միայն աղի բլիթի օր էր.. այլ ժպիտ պարգևելու օր.. ժպիտ` անժանոթներին.. ժպիտ նրանց, ովքեր գուցե այդ օրը այնքան ունեին դրա կարիքը... Համաձայնվե'ք` ողջունելի է, որ դեռ կան ՊԱՐԱՊ մարդիկ, ովքեր բացի աշխատանքից, ուսումից, առօրյա հոգսերից բողոքելուց, դժգոհելուց ու երկիրը փնովելուց, ժամանակ են գտնում մարդկանց ժպիտ նվիրելու համար... ով գիտի` գուցե նրանք էլ ունեին շատ կարևոր այլ գործեր... ով գիտի, գուցե նրանցից մեկը այդ ընթացքում կարող էր աղի բլիթ ուտել, որ հանկարծ բաց չթողնի իր ասպետին տեսնելու հնարավորությունը` գոնե երազում.... բայց ո'չ. նրանք նախընտրեցին այդ երեկոն անցկացնել` շրջելով բակերում ու փողոցներում... մարդկանց բարեմաղթանքներ նվիրելով ու ժպիտ պարգևելով... Ու հասկանում ես, որ հենց նման մարդկանց շնորհիվ է կյանքը դառնում ավելի գւոնավոր... ու հասկանում ես, որ նման դրական նախաձեռնությունների կարքն այնքան շատ ունենք... ես.. դու.. նա.. մենք.. բոլորս... քանի որ այնքան շատ են հոգսերը, այնքան շատ են խնդիրները... պետք է մի պահ ուղղակի կանգնել, մոռանալ ամեն ինչ, որ զարմացած կամ մի քիչ բարկացած, կամ էլ թե` անակնկալի եկած ժպտալ... հպարտանում եմ ձեզնով ու ձեզնից յուրաքանչյուրով, Աղջիկնե'ր... չնայած պատիվ ունեմ ճանաչելու այս գեղեցիկ ակցիայի նախաձեռնողներից միայն մեկին` այնուհանդերձ` շնորհակալ եմ բոլորիցդ: Ահա', նայե'ք ու հիացե'ք... նայե'ք ու հերի'ք է բողոքեք: Ուղղակի ժպտացե'ք ու ժպիտ նվիրե'ք: Հոլովակը շուտով :-)  

четверг, 17 февраля 2011 г.

Կատուն Խիղճ ունի

-Դու որ վատ բան ես անում, հետ քո նման մի հատ փոքր մարդ գալիս ա մոտդ? Քո շորերի նման շորեր հագած, քո մազերի նման մազերով, քո դեմքով...
-Էդ որտեղից վերցրիր, Ճուտիկս, ինչի հիշեցիր??
-Էն Tom & Jerry-ի մեջ, որ կատուն վատ բան ա անում, տենց ա լինում...Էդ փոքրիկը գալիս ջղայնանում ա... Էդ խիղճն ա?
-Հա', խելոքսսս...
-Բոլոր մարդիկ խիղճ ունեն? տենց իրենց նման, բայց շաատ փոքր, այ էսքաաան...
-Հա', բալե'ս, կա'.. բոլոր մարդիկ էլ խիղճ ունեն..

Իմ ու մորաքրոջս վեցամյա երեխայի խոսակցությունն է... ոչ մի բառ չեմ հորինել, չեմ ավելացրել կամ պակասացրել... Ու էդ երեխան այնքան ուրախացավ, այնքան ոգևորվեց, որ բոլոր մարդիկ խիղճ ունեն...
Ու ես երկար հիշում ու ժպտում էի.. Մինչև հիմա ականջիս հնչում ա` բոլոր մարդիկ խիղճ ունեն?
6 տարեկան երեխան արդեն իսկ հասկանում է, որ խիղճը լավ բան է.. որ եթե վատ բան անես, կհայտնվի քեզ նման մի փոքր մարդուկ ու կբարկանա... Վստահ եմ, շատերը կան, որ երբևէ չեն մտածել խղճի մասին.. առիթ չի եղել)))  իսկ ոմանք էլ չեն նյութականացրել այդ խիղճ ասվածը.. չեն նույնացրել փոքրիկ մարդու հետ.. Ու հիմա հայտնվել է իմ փոքրիկ մարդը.. ու հարցնում է, թե ինչու եմ խաբել երեխային... ու ինձ փորձում է բացատրել, որ կան մարդիկ, ովքեր այնքան կատարյալ են, որ իրնեց նման երկրորդը չի կարող գոյություն ունենալ.. մեղավոր հողը չի կարող իր վրա կրել երկու այդչափ կատարյալ երևույթ: Նրանք այնքան կատարյալ են, որ երբեք սխալ չեն գործում, ու երբեք այդ փոքրիկի կարիքը չի լինում: Ու բարեբախտաբար կամ դժբախտաբար այդպիսիք այնքան քիչ են.... որ կարելի է հաշվել տասը մատի վրա.. ... Ուպս... թոքրիկ նմանակս ոնց որ անհետացավ?
-հեեեեյ, ուր գնացիր????

ու հեռվից պատասխան`
-հուսով եմ հասկացար, որ այդքան կատարյալ կարող է լինել միայն ՏԱԿԱՆՔԸ... մարդկության տականքը, որ կատարյալ է միայն իր ստորության մեջ... անթերի տականք... Չկա նրանցից երկրորդը, մի ՕՐԻՆԱԿՆ էլ լրիվ հերիք է...    

Վերնագիրը` հոգուս մեջ


Կյանքը խաղ է: Խաղ կա` կյանք է.... ով է ասել, խաղը խաղ է? Խաղ կա` կյանք է: Կատվի խաղն էլ գուցե մահ է այն խեղճ մկան համար, ով ընկել է նրա ճանկը... Կյանքը խաղ է... Խաղ կա` կյանք է... Մեկը հաղթում է, մեկն էլ պարտվում է: Դա է այս խաղի միակ օրենքը: Լավագույն դեպքը ոչ ոքի խաղն է, բայց արդյոք լավ է?? Որ ոչ հաղթող կա ու ոչ էլ պարտվող... Բայց կյանքի խաղը մի քիչ այլ է. կամ հաղթող ես կամ էլ պարտվողն ես... Թե հաղթել ես, վաստակել ես: Թե պարտվել ես, պիտի խաղն այդ արհամարհես... ինչ - որ մեկին զուր մեղադրես: Բայց ում մեղադրես? Հաղթեղին? չէ', չէ', հաղթողին դատել չես կարող... այ թե մնում է գոռալ ու գոչել, որ բախտն է խաղի միակ վարողը.. միակ լուծողը... Թե չես պայքարել..... դեեե, թուլամորթ ես.. գնա' ու պարտվի'ր.. Գնա', մոտակա կամուրջին կանգնի'ր, մինչ մեկը կգա, կասի` մի' նետվիր: կամ թե չէ` գնա', պարանից կախվի'ր.. մեկ է, հիմար ես, խաղում տեղ չունես... բայց կա էլի մի տարբերակ, երբ որ պարտվում ես` չգիտես էլ ոնց.... պարտվում ես` կանգնած հաղթության շեմին.. պարտվում ես` ձեռքիդ հաղթության դափնին... Ախր ինչ եղավ?? Պատահեց այնպես, որ կարծում էիր, թե էլ խաղ չկա: կարծում էիր, թե վերջ խաղին ահա... կարծում էիր, թե դու ես սահմանում կանոններ խաղի ու կյանքի համար: Ու այն ժամանակ, երբ դու խաղում ես` խաղաթղթերը ձեռքումդ բռնած ու հավատացած, որ 4 ՏՈՒԶ ունես  (համարենք` խաղում լավագույն լուծում), հանկարծ տեսնում ես, որ կյանքը քեզ հետ շախմատ է խաղում... ու միանգամից` շախ ու մատ: ու դա անում է ոչ թե մի զինվոր, այլ խաղատախտակի ամենահզոր, ամենաճկուն խաղարկող դաման: հա, հենց նույն ինքը` թագուհին խաղի: Դրանից հետո ինչ կուզես` արա': Տարբերակներ ունես.. ու ոչ միակը...

.... Իսկ ես քայլում եմ` գլուխս բարձր, իմ կյանքի  խաղում ես եմ Թագուհին ու "Տուզ"-ն էլ ես եմ: Ինչ խաղ էլ խաղամ, մեկ է հաղթողն եմ, քանի որ սովոր եմ երկու խաղին էլ: Խաղ կա` սովոր եմ, կյանք կա` ապրել եմ ու հաղթանակը հավատիս մեջ է:
Հ. Գ. պայքարե'ք, մարդի'կ, նույնիսկ այդ դեպքում, երբ ավարտված է կյանքի խենթ խաղը ու դուք եք վարում ուրիշի խաղը ու կյանքի խաղը ու ձեր իսկ խաղը.... 

понедельник, 14 февраля 2011 г.

Ժամացույց

Մի ընդարձակ Սենյակ էր դա: Կահավորված շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ ու թանկարժեք իրերով: Հազվադեպ էր այդ Սենյակը հյուրեր ընդունում. տարին մեկ անգամ: Իր վեհ ու հպարտ տեսքով` Սենյակը մի ցանկալի ընթրիքի սրահ կարող էր համարվել.... ու համարվում էր... Նա իր դռները բացում էր տարվա ամենակարևոր օրերին միայն... Այն ժամանակ, երբ Ժամացույցի սլաքները միասին հասնում էին 12-ին... ու թվերն ասես զգաստանում էին... ու հնչում էին ուրախ զանգեր, ծիծաղ...ու գեղեցիկ զույգերը պտտվում էին լայն պարասրահում.... իսկ Սլաքները այնպես երջանիկ էին այդ օրերին.... չէ որ իրենք, հենց իրենք էին ազդարարում այդ գեղեցիկ տոնի սկիզբը.... կամ ընդունելության ժամը...
Ու պտտվում էին զույգերը.. պտտվում էին Սլաքները.... ու զույգերի աչքերից սեր էր առկայծում.. ու Սլաքները սիրում էինդրանով գուցե նման էին իրար....
Բայց անցնում էր ժամանակը... ու Ժամացույցի Սլաքները չէին հասկանում, թե ինչու չի գալիս այդ բաղձալի օրը.... ինչու իրնեք էլ չեն հանդիպում` Ժամսլաքն ու Րոպեի սլաքը... ու մի օր էլ`
-Ժամսլաք, էստեղ ես????
-Րոպե???? Իսկ ես արդեն որքան ժամանակ է, կարծում էի, թե դու գնացել ես.. ու ինձ մենակ ես թողել այս հիմար Թվերի հետ...
-Սիրելիիի'ս, ինչպես ես???? ես էլ էի կարծում, թե դու գնացել ես.. ու չէի համարձակվում համոզվել դրանում....
-Լսրի', ինչու չես գալիս??? ինչու էլ չենք հանդիպում? ես քեզ նեղացրել եմ????
-Ո'չ, ո'չ,հոգիս... ես քեզ սիրում եմ... բայց չգիտեմ ինչ է եղել.. ուր են բոլորը.. ինչու էլ չենք շարժվում???
-Փոքրի'կս... ես էստեղ եմ... ամեն ինչ լավ կլինի....
Ու անցնում էր ժամանակը... չէր բացվում Սենյակի դուռը... փոշին ծածկել էր ամեն շքեղ բան... ու միայն մոլորված ճանճերի բզզոցն էր խախտում Սենյակի հանգիստը... Իսկ անբան Թվերը... հոգնած... իրենց դերը մի կողմ էին դրել... հարմար տեղավորվել Ժամացույցի հատակին... ու.... միայն Սլաքներն էին տանջվում.. կարոտում... ամեն ճիգ գործադրում իրար մեկ անգամ ևս հանդիպելու... տեսնելու.. սիրելու.... ու միայն ինքնագոհ Մարտկոցը գիտեր, թե ինչն է պատճառը... ինքն էլ էր հոգնել.. ու էլ չէր անում իր գործը.... իսկ տանտերերը... հյուրերը... Սենյակը դատարկ էր.... Մարտկոցը ուզում էր գնալ.. Սլաքներն ուզում էին գրկել միմյանց... իսկ Թվերը... նրնաք ոչինչ էլ չէին ուզւոմ... իսկ տանտերերը...      

Հ.Գ. կներե'ք, էլի տխուր ստացվեց... բայց Դուք ժպտացե'ք.. կյանքը հիասքանչ է... Ժպտացե'ք...
  

пятница, 11 февраля 2011 г.

Վենետիկը ափիս մեջ...

Մոտենում է հրաշալի օրվա հրաշալի ավարտը... մի ավարտ, որ բոլոր մյուս ավարտների նման մի այլ ավելի հրաշալի բանի սկիզբ է գուցե... հա... քանի որ այսօրվա համերգից հետո, կյանքը ուրիշ գույներով ու ձայներով է ընկալվում... այսօրվանից Իտալիան սովորական երազանք չէ, որին մոտենալու ամեն քայլս այնքան դժվարությամբ էր արվում... իսկ այսօր... ասես գովազդի բանանի կեղևի նման մի բան լիներ... հոպ.. ու մի հրաշք... գնում ենք համերգ... ոչ գիտենք` ինչ համերգ է.. ոչ գիտենք` ինչ կա ծրագրում.... ու առաջին տաք հոսանքը գալիս է մեծ էկրանից` Իտալիաս... քարտեզը... հետո ինչ-որ 15 րոպեանոց տեսահոլովակ... ինչ տեսահոլովաաաաակ... հրաաաշք... ու մեկ էլ` իտալախոս համերգ վարող... իտալացի իտալախոս... իիինչ սիրուն լեզու է~~~ ինչքան հպարտացա, որ համարյա կարող էի հասկանալ առանց թարգմանելու... հրաաաշք էէրրր... իսկ հետոոո.. հետո եկուս ու կես ժամ երաժշտություն.... <Վենետիկի մենակատարները> նվագախումբ... բայց դրա մասին եկեք չգրեմ... բառերս այնքաաաան քիչ կաող են թվալ... միայն սրտիս զարկերը, աչքերիս փայլը, հոգուս լիությունը կարող են խոսել... ու խոսել բառերիս փոխարեն.... ու ասել ավելին, քան բառերս կարող են ասել.... Վենետիկ, ես գալու եեեեեեեմ, Իտալիաաաա, քեզ սիում եեեեմ.... ու երջաաանիկ եմ, որ սիրում եմ~~ ու այսօրվանից երազնաքս արդեն իսկ ափիս մեջ է...
p.s.շնորհակալ եմ համերգի կազմակերպիչներից.. http://www.panarmenian.net/arm/culture/news/61081/%D5%8E%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80_%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8_%D5%B4%D5%A5%D5%AF_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD_%D5%AF%D5%A3%D5%A1_%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

ու օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն նաև իտալերենիս դասախոսին` Մ.
ՇԱՀԲԱԶՅԱՆին...

четверг, 10 февраля 2011 г.

Երջանկությունն այն է, երբ...

                      երջանկությունն այն է, երբ ցուրտ առավոտյան կանգառում կանգնած մրսում ես, ձեռքերդ սառում են, իսկ դու մի պահ փակում ես աչքերդ..... հետո զգում ես, թե ինչպես են արյանդ մաաաանր բջիջիկները վազում երակներիդ մեջ, ինչպես են տաքանում մատներիդ ծայրերը...ու..... ու արդեն չես ալարում ձեռքդ բարձրացնել, երբ տեսնում ես, որ գալիս է քր երկար սպասված երթուղայինը :-) 

Al cinema. Anteo


Տաք, արևոտ օր է...  Աղջկա հագին կա միայն մի կիսաթև բլուզ ու գեղեցիկ մի շրջազգեստ: Բոլորի դեմքին ժպիտ է երևում, բոլորը գեղեցիկ են....մի տեղ շտապում են բոլորը.. իսկ Աղջիկը կանգնել է Անտեո կինոյի դիմաց` ձեռքերում ամուր սեղմած երկու տոմս: Իսկ նրա ուսից կախված պայուսակը զարմանում է, թե ինչու են իրեն կախել այդտեղից, եթե նույնիսկ թղթի կտորները իրեն չեն վստահում.. )))))
Աղջիկը ժամացույց չունի.. Սպասում է ինչ-որ մեկին, բայց խաղաղ է.. Նա ուշանում է, ինչպես միշտ,իսկ Աղջիկը հանգիստ է: Երևի արդեն սովորել է սպասել... կամ գուցե մտքերով է տարված...երջանիկ է...հիամնում է շուրջը ասես պտտվող գեղեցկությամբ: Աղջիկն ինքն էլ այդ գեղեցիկի մի մասն է: Նույնպես գեղեցիկ է` ինչ-որ տեղ շտապող ու տեղում կանգնած.. Հանկարծ հասկանում է, որ մրսում է: Իտալիան տարվա այդ եղանակին երբեք այդքան ցուրտ չէր լինում...  ու.. ու.. ու... աղջիկը հիուշում է հայտնի մեթոդը: Ահաա.. դա կօգնի..հիմա էլ չի մրսի:
Աղջիկը սկսում է հաշվել անցորդներին ու ինքն իրեն բռնում այն մտքի վրա, որ արդեն անհամբերությունից սիրտը սկսում է արագ զարկել.. ահաաաա և Տղաաաաաննն.. Աստվա'ծ իմ, ինչ գեղեցիկ է նա~~ այդ ամբողջ գեղեցիկի մեջ նա ամենագեղեցիկն է.. որքան սազում է նրան այդ մուգ-մանուշակագույն  վերնաշապիկը` սպիտակ գծով օձիքին ու մի քիչ վեր բարձրացրած թևքերին: Ու արևի պայծառ լույսի ներքո թևքերին շողում է մի զույգ անկրկնելի... այո', ու դրանցից անկրկնելի մի զույգ... շող է անդրադառնում Աղջկա աչքերում: Տղան քայլում է դանդաղ, հպարտ, մտախոհ հայացքով անցնում է մյուս բոլոր անցորդների հայացքներով.. գուցե որսում ժպիտներ ու հայացքներ.. իսկ Աղջիկը այնքան երջանիկ է, որ նա հենց իր մոտ է գալիս: Ու չարաճճի խենթուկի նման վազում է նրան ընդառաջ: էնպես ամուր է գրկում նրան Տղան...
-Սիրում եմ, երբ լսում եմ ոսկորներիս երջանկ ձայնը,-շշնջում է Տղայի ականջին ու ավելի բարձր ու վստահ ձայնով ավելացնում,-գիտես չէ` քեզ ինչքան եմ սիրոոոոոում:
Իսկ Տղան միայն ժպտում է ու հարցական հայացքով նայում:
-Ուր ենք եկել? Երբ ես հյուրանոցից դուրս եկել? Ինչ ենք անելու? լավ էլ նկարագրել էիր, թե ոնց պիտի հասնեմ էստեղ... բայց, ըստ քեզ, էդքան շուտ կհասնեի????))))) 
Աղջիկը ցույց է տալիս ձեռքի տոմսերը.
-Կինո:
-Գիժսսս, դեռ չենք էլ հասցրել նորմալ տեղավորվել.. կինոն հո չէր փախնի? 
-Ինչ ես ասոււււմ? Ես ամեն Իտալիա գալուց  էս շենքի մոտ էի գալիս ու պատկերացնում, թե երբ ենք միասին գալու կինո...
-Լավ, մռութիկս, ապրե'ս: Ժամը քանիսին է կինոն?
-Երկու ժամից:
-Այ, դոոու.. եթե հաշվենք, որ մի երկու ժամ էլ մենակ ես էստեղ կանգնել, պատկերացնում եմ ինչքան ես ուզում թդ կինոն նայես:))) 
Ծիծաղում են ու սկսում քայլել: Մտնում են մոտակա սրճարանը: Լավ եղանակ է.. Զարմանալի է, որ որ մի ժամ առաջ այդքան ցուրտ էր.. Նրանք այնքան գեղեցիկ են,... այնքան երջանիկ են..
-Չեմ ուզում շուտ գնանք երևան,-Աղջիկը:
-հանգստացի, երեկ ենք եկել, դեռ երկու շաբաթ ունենք:
-հա.. երկու շաբաթը... մրսում եմ...  թող ուշ անցնի... վայ.. ինչ երգ ա... ինչ ծանոթ ա... մրսում եմ... սիրում եմ քեզ...

-Բալես, ժամը 8ն է արդեն... զանգդ արդեն երեք անգամ զնգացել է..վե'ր կաց....էդպես էլ չսովորեցիր վերմակդ վրադ քնել: Տե'ս, սառել ես.. Ու գրկում է Աղջկան..
Աղջիկը դողում է մոր ձեռքերի մեջ.. արցունքները լուռ հոսում են..
երազ էր Իտալիան...երազ էր ֆիլմը... երազ էր Տղան... չկար սրճարանը.. երջանկ դեմքեր չկային... կար միայն սառը վերմակ... Մայրիկի ջերմ պաչիկ ու գիտակցում, որ աշխատանքի գնալու ժամն է.. :-)  




среда, 9 февраля 2011 г.

Սառնարանն ու Տեսախցիկը

Հանդիպում են մի օր Սառնարանն ու Տեսախցիկը: Սառնարանը` մեեեծ, իմաստուն, հարգանք վայելող, սառնասիրտ ու լուռ... իսկ Տեսախցիկնը` փոքրիկ, միամիտ, անկեղծ ու չաչանակ))))) սիարահարվեց Տեսախցիկը սառնարանին` ինքնամոռաց, առանց հասկանալու անգամ, թե ինչ է սերը... առանց գիտակցելու, թե դա ինչպես պատահեց ու երբ.. իսկ սառնարանը` մեեեծ, խելացի ու սառը, պարուրեց փոքրիկ տեսախցիկին անսահման ջերմությամբ, հոգատարությամբ ու ուշադրությամբ.... Ու Տեսախցիկը. առանց հասկանալու, վայելում էր իր երջանկությունը, նկարում ամեն օրն ու ժամը իր սիրելիի հետ: Ու ամեն անգամ պտտելով իր իսկ նկարած ժապավենը` հպարտանում էր, հիանում էր իր սիրով, իր սիրելով, իրենց աշխարհով... ուր տեղ չունեին ո'չ հեռուստացույցները, ո'չ արդուկները, ո'չ էլ գազօջախները: Նրա ժապավենի վրա ամեն ինչ մաքուր ու պարզ էր, ինչպես որ ինքը` փոքրիկ Տեսախցիկն էր: Ու անցնում էին օրեր, ու անցնում էին ամիսներ, տարիներ.... ու Տեսախցիկւ չէր էլ զարմանում, թե ինչպես կարող է ՍԱՌնարանը տաքացնել.. Չէր մտածում, թե ինչպես  կարող է սառույցն այրել: "Ախր, երբ փոքր էինք,  էսկիմո վաճառող ձյաձյան գալիս էր, ասում էր` էրեխեք, զգույշ եղե'ք, կվառեք մատիկներդ..": իսկ Տեսախցիկը ծիծաղում էր, ու զնգում էր նրա ծիծաղը.. ինչպես կարող է սառույցն այրել....... Հիմա, երբ Տեսախցիկը մի քիչ մեծացել էր, մեծացել էր այնքան, որ նույնիսկ սիրահարվել էր Սառանարանին, հասկանում էր այնքան, որ Սառնարանը կարող է տաքացնել...))))  Չէ', չէ', Սառնարանս հո բոլորին չի տաքացնում? Նա միայն ինձ է տաքացնում, ԻՆՁ` իր սիրելի փոքրիկին: Ու պտտվում էր ժապավենը, ու երջանիկ էր Տեսախցիկը, իսկ Սառնարանը` լուրջ, լուռ ու սիրելի.. իսկ Սառնարանը`սառն ու ջերմացնող... տաքացնում էր իր Տեսախցիկին, հոգ տանում, սվորեցնում էր ոչ միայն նկարել, այլ տեսնել նկարից ավելին: Բայց Տեսախցիկն ուներ միայն մի աչք ու դրանով տեսնում էր միայն երկարություն ու լայնություն, իսկ խորություն չէր տեսնում: Խեղճ Տեսախցիկնը չգիտեր էլ, որ աշխարհում կան կենդանի արարածներ, ովքեր երկու աչք ունեն ու տեսնում են ավելին, քան կա ժապավենի վրա...ու իրեն օգտագործում են միայն երջանիկ պահերը նկարելու, հետո էլ` անընդհատ ժապավենը պտտելով հիշելու համար... իսկ ինքը... Հիմարի'կ, հիմարի'կ Տեսախցիկ... սիրահարվել էր ու չէր էլ հասկանում, որ խոհանոցում տեղ չունի....