воскресенье, 21 августа 2011 г.

Դեպի Մակարավանք. ինձ բացակա չդնեք :)

Չգիտեմ ուրիշ ում մտքով կարա անցնի գրել արշավի տպավորությունները` առանց արշավին մասնակցելու, բայց ես գրելու եմ))))))

Ամբողջ երեք շաբաթ սպասված արշավ, որին ես չմասնակցեցի.. ճակատագրի հեգնանք :)) հենց վերջին պահին պարզվեց, որ չպիտի գնամ.. շատ ափսոսացի.. շատ տխրեցի, բայց ոչինչ չէի կարող անել. պիտի համակերպվեի.... :)
խոստացել էի անձրևը պահել էստեղ, որ Արշավախումբս լավ ժամանակ անցկացնի` առանց անձրև հանգիստ գնա, գա :) խոստումս կարծես թե պահել եմ.. թեթև անձրև ա եղել ու չի խանգարել.. էդ թեթևն էլ, որ հով լինի էլի :D 
Ամեն անգամվա պես ուշացողներ կային... ու Արշավախումբը մեկնեց նախատեսվածից մի փոքր ուշ... Միանգամից ասեմ, որ իմ տեղը նկատելի է եղել.. դիտեք որպես գովազդային ընդմիջում, կամ իչ ուզում եք.. բայց դե փաստերը հերքել չենք կարող :D էսպես` դեպի Մակարավանք ճանապարհը բավական երկար էր, սակայն ժամանակը հետաքրքիր անցավ.. խաղեր, զրույցներ.. Այս անգամվա արշավին կարծես թե ամենահիշարժան խաղը "պլիբելն" է եղել)))) մեր արշավականները կատարյալ երևակայություն ունեն ու մտքի թռիչք)) Մակարավանքը սպասվածի պես հիասքանչ էր.... արշավականները նաև պատարագ լսեցին ու չեմ կարող չնշել, որ մեր օրերում կարելի է փաստրեն հանդիպել նույնիսկ մաստակը բերանում շարական երգող... ինչ արժեհամակարգ... խոսք չունեմ.... 
հաջորդ "կանգառը" Խարույկն է.... սիրում եմ խարույկ... ստցավում ա, որ արշավախմբում ես միակը չեմ խարույկասեր :) ինչ արշավախումբ էժեմ ասել է.. ճաշակներով էլ ենք իրար լավ գտել)))) օօօ, բադրջանի խորովածը... էնքան ասեցի բադրջանի խորոված, վերջը իրականացավ.. շատ համով կլիներ, վստահ եմ :) ցավով պետք է նշեմ, որ հարգելի պատճառներով չկայացավ արշավի այն հատվածը, որ մեր րաբունապետները խնամքով նախապատրաստել ու ջանք չէի խնայել իրագործելու... 4-ը մեկում-ի փոխարեն ունեցանք 3ը մեկում.. ամեն դեպքում, արշավը ինքնին համարվում է ԿԱՅԱՑԱծ, ինչպես միշտ.. մեր հատուկ հյուրն էլ` սփյուռքահայ բարեկամը, շատ գոհ է, ու իր շնորհակալությունն է փոխանցում մասնակիցներին ու կազմակերպիչներին այս գեղեցիկ օրվա համար :) 
եղավ նաև հետաքրքիր դիսնեյական կամ ԳՐԵԹԵ դիսնեյական "գուշակիր հերոսիդ" ավանդական դարձած խաղը :))) մեկ էլ` ջաաաաաաաան, ձմերոււււււււկ))) ամբողջ ընթացքում նայում եմ նկարնեը, ասում եմ` կարող ա ձմերուկները հետ են բերել, էն էլ չէէէէ, լաաավ էլ անուշ են արել)) 
էսպես էլ երևի ավարտեմ իմ բաց թողած արշավի մասին գրառումս` հույսով, որ սա վերջին բացակաս կլինի))))) ու մի քանի նկար.. որոնք կխոսեն իրենց փոխարեն :) Նկարների համար շնորհակալություն Ռուբեն Կարապետյանին (նա միակն էր, ով դժվարություններ հաղթահարելուց հետո էլ շարունակում էր նկարել)))) ու Անահիտ Այվազյանին(ինքը ՎԵՐՋ կադրեր ա բռնացրել) :**


















Դազդռաստվույետ սամիյ խառոշիյ Արշավախումբ վ միրե :D :D


2 комментария:

  1. Հերմինե ջան, ինչ ճիշտնա ճիշտը: Առանց քեզ մի տեսակ էր: Նենց չեր որ վատ էր, բայց դե տեղդ զգացվում էր :)
    Եվ իհարկե շնորհակալություն` տպավորություններդ բլոգին հանձնելու համար :)

    ОтветитьУдалить
  2. դե որ դու անկեղծացել ես, ես էլ անկեղծանամ` Արշավախմբի ամեն անդամն էլ իր յուրահատուկ տեղն ունի: ու եթե դուք չլինեք, իմ տեղը անիմաստ կլինի :)) նենց որ մենք բոլորով իրար լրացնում ենք :D

    ОтветитьУдалить