понедельник, 1 августа 2011 г.

Կամքի մասին

Ինձ միշտ գրավել են քարի մեջ աճող ծաղիկները: ու միշտ ու ընդհանուր բան ունեն այդ գերհզոր արարածները.. բացի նրանից, որ ունեն ուժեղ կամք, որ կարողանում են թվացյալ անհնար պայմաններում քարից սնունդ ստանալ.. նրանք բոլորը փոքր են.. հզոր արմատներ չունեն, որ քարի խերքը ճեղքելով հասնեն հողին ու սնունդ ստանան.. նրանց սնունսը գուցե էդ քարի մի աննշմար ճեղքի մեջ քամու լցրած ավազահատիկներն են ու հազիվ ներս ծորացող նաձրևաջուրը... Բայց տեսեք է, ինչ քաջ են էդ պստիկ արարածները, որ խիզախել են էդտեղ ձևավորվել ու աճել ու ծաղկեեեել... ու էնքան քնքուշ են, էնքան բարի են, էնքան անկեղծ.. նայում ես, թվում է` չեն էլ հասկանում, թե որտեղ են աճել.. իրենց դրածտում են զգում.. հավանաբար մի անտեսանելի ձեռք, մի անհայտ ձայն նրանց ամեն օր շաոյում ու քաղցր խոսքեր է ասում.. գուցե հենց էդպես են էներգիա ստանում.. դե ենթադրում եմ, քանի որ տնային ծաղիկները սիրում են, երբ իրենց շոյում ու զրուցում ես հետները.. իսկ վայրի բնության մեջ, որտեղ նույնիսկ կենդանի շունչ չկա, աճում են այս ծաղիկները` ապացուցելով, որ ապրելու համար ամենևին էլ պետք չէ թագավորական արքունիքում աճած լինել, ծաղկելու համար հարկ չկա ամեն օր հիացմքունքի խոսքեր լսել հոգատար տիրուհուց.. նրանք այնքան ներդաշնակ են բնության հետ, այնքան ուժեղ ու քաջ են, որ միայն Մայր բնության հովանու տակ են ծաղկում... ու գալիս են ծաղկում` ապացուցելու, որ չկա կյանք առանց կամքի.. չկա երջանկություն առանց պայքարի.. չկա երանություն` առանց հավատի... ու հավատում են ծաղրինեը հրաշքի.. ու հրաշքը տեսնում են գուցե մեկ անգամ, երբ մի մարդ իրենց կողքով անցնելով խոնորհվում է, որպեսզի դիտի իրենց ու հիանա...
Ու ինչու չենք կարող մենք, որ ունենք տուն, ունենք հնարավորություն տեղաշարժվելու, ունենք հնարավորություն ընտերոլւ, երջանիկ լինել? ինչու? եթե երջանիկ չենք, ուրեմն չունենք բավական կամք երջանիկ լինելու համար.. չունենք բավական քաջություն, որպեսզի հասկանանք, որ արժանի ենք դրան, չունենք բավական հավատ` ընդունելու, որ լույս աշխարհում են հենց երջանիկ լինելու համար :)


Комментариев нет:

Отправить комментарий