воскресенье, 24 апреля 2011 г.

Մեկ ու կես միլիոն ու մեկ ամբողջ աշխարհ....

… - Չեմ ուզում խոսել դրա մասին…
- Գուցե դրա համար էլ մենա՞կ ես մնացել ցավիդ հետ:
- Ես մենակ չեմ ցավիս հետ…
Մի՞թե մենակ չեմ, գուցե փորձում եմ ինքս ինձ համոզե՞լ կամ գուցե խաբու՞մ եմ ինձ: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ խաբել. Իսկ այժմ ինքս ի՞նձ եմ խաբում: Սա երևի երազ է՞, մղձավա՞նջ, իսկ եթե ճշմարտությու՞ն է: Հարցեր, որոնք անպատասխան են մնալու, հարցեր որոնց պատասխանը ցավեցնելու է հոգիս: Ինչու՞ … Ատում եմ այդ ինչուն…
Ինչ է կատարվում, մի՞թե այսքան թույլ եմ … ու՞ր է լավատեսությունս … հրաշքների նկատմամբ անսահման հավատս …
Էհհհ, մի տեղ կարդացել եմ ‘չեմ հասկանում աչքերիցս է թաշկինակը թրջվում, թ՞ե թաշկինակիցս` աճքերս ’: Կարդացի ու այն ժամանակ այդպես էլ չհասկացա, իսկ հիմա զգում եմ, որ աչքերի առցունքը վերջանում է մի պահ, ու այդ ժամանակ, երբ արտասվում էհոգիդ, թաշկինակդ սկսում է թրջել աչքերդ …
Ինչու՞ եմ գրում, էլի այս ինչուն….
Չեմ ուզում ցավս փաթաթել մեկի վզին, ուզում եմ միայնակ տանել այն, ինչ ինձ համար է նախատեսված: Իսկ գրածս կարդալու ու մի պահ նեղվելու են գուցե շատերը… Ներեցե’ք, մարդիկ … Ուղղակի վերջում ամեն ինչ, բոլորն ու այդ ինչուները դառնում են մի դեմք` հարազատ ու այնքա~~ն սիրելի, ու մեխվում թաց աչքերիս առաջ, չեն մոտենում ու չեն էլ հեռանում շատ երկար, միչև որ լսում եմ ինձ կանչող ձայն կամ հեռախոսի զանգ կամ Հախվերդյանի ձայնը, որ արդեն հազարերորդ անգամ ասում է “հրաշքները դեռ կան…”
  



Հա.. ես հավատում եմ հրաշքների.. ու հավատում եմ, որ մի տեղ... մի օր... մի հրաշքով....

пятница, 15 апреля 2011 г.

Հետաքրքիր է իմանալ մաս 2

1, Ձյան փաթիլները բաժանվում են 9 խմբի, որոնք ընդգրկում են 48 տեսակ: Այս եզրահանգմանն է եկել պրոֆեսոր Ա. Զամորակին 1955թվականին:

2, Մեկ լիլիոնը արտասանելու համար` բոլոր թվերն արտասանելով, օրական 8ժամ աշխատելով, կպահանջվի 3,5 ամիս: 

3, Հարյուրամյակների ընթացքում հնդիկ մաթեմատիկոսների ստեղծած թվերը ենթարկվել են փոփոխությունների.. Միակ թիվը, որ չի փոփոխվել 0-ն է:

4, Բարձրակրունկ կոշիկներն ի հայտ են եկել Փարիզում դեռևս անցած դարերում: Փողոցները սալահատակված չէին, մարդիկ խրվում էին ցեխի մեջ: Եվ հնարագետ կոշկակարները ստեղծեցին բարձր կրունկներ ցեխոտ փողոցներն անցնելու համար: 
Հետագայում տղամարդիկ հրաժարվեցին այդ կրունկներից, իսկ կանայք հավատարիմ մնացին բարձրակրունկներին, իհարկե, ոչ թե չցեխոտվելու, այլև նրբագեղության համար: 

5, Ճապոնիայում սեպտեմբերի 15-ին նշվում է տարիքը հարգելու տոնը:

6, 33 տարեկանում Խ. Աբովյանը գրել է <Վերք Հայաստանի> վեպը, Հ. Թումանյանն ավարտել է <Անուշի> երկրորդ տարբերակը, Ավ. Իսահակյանը գրել է <Աբու-Լալա Մահարի> պոեմը, Պ. Սևակն սկսել և հաջորդ տարում ավարտել է <Անլռելի զանգակատուն> պոեմը: 

Շարունակելի :)




Ի'մ Արարատ

Ոչ մի տեղից Արարատս այնքան մոտիկ չի երևում ինձ, որքան իմ ամեն օրվա կանգառից... Ցավոք, զմեն օր չեմ ունենում երջանկություն` տեսնելու Նրան ամբողջ վեհությամբ.. երբեմն թաքնվում է ամպերի մեջ, երբեմն խռովում է ու թաղվում մշուշի մեջ... բայց երբեմն այնքան լավ տրամադրությամբ է արթնանում ու ձյունապատ գագաթն այնպես է շողում, որ թվում է հենց ափիս մեջ է... Այդ օրերին ավելի դանդաղ եմ քայլում դեպի ինձ սպասող երթուղայինը... քայլում եմ` աչքս չկտրելով Արարատից... Այնքան մաքուր ու պարզ է երկրնքը և այնպես հպարտ է կանգնած Նա... Ու այդ օրերին ավելի քան երբևէ հավատում եմ` ԿԳԱ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՈՒ ԱՐԱՐԱՏԻՍ ԵՐԱԶԱՆՔԸ... մենք կլինենք միասին.. Նա կլինի իմը, իսկ ես կշարունակեմ պաշտել Նրան որպես հոգուս ու արդեն մարմնիս մի կտորը...












Երազանքս է բարձրանալ Արարատն ու մեր դրոշը ծածանել Արարատիս գագաթից....


четверг, 14 апреля 2011 г.

Հետաքրքիր է իմանալ

Մի քանի հետաքրքիր փաստեր, որ այսօր "աչքովս ընկան" իմ սիրած գրքերից մեկը` Ա. Փարսադանյան <Գիտե?ք որ>, թերթելիս: :-)

1, Աշխարհի ամենամեծ գլոբուսը, որն ունի 30 տոննա քաշ և 10 մետր տրմագիծ, ստեղծել է իտալացի Օրֆեո Բարտոլուչչին:




2,  Փողկապը 1656թ. մայիսի 18-ին առաջին անգամ երևաց Փարիզում: 


3, Մարդկության ամենահին գյուտերից մեկը ասեղն է: Դա միակ իրն է, որը ամենաքիչն է ձևափոխությունների ենթարկվել դարերի ընթացքում: 



4, Ամենաերկար վերնագիրն ունի Լոնդոնում 1633թ-ին լույս տեսած մի գիրք: Այն ունի 3999 նիշ կամ 670 բառ: 


5, Աշխարհում անվանում ունեցող ամենակարճը ԱՄՆ-ի Մոնթանա նահանգի Ռոու գետն է, որը թափվում է Միսսուրի: Պաշտոնական տվյալներով նրա երկարությունը 61 մ է: 

6, Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի <Թշվառներ> վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետով, 57 կետ-գծիկով և 4 գծիկով:

7, Ամենախոշոր ավտոբուսը կառուցվել է ԱՄՆ-ում, <Ուեյն> ֆիրմայի կողմից: Այն ունի 18մ երկարություն և 121 նստատեղ: 


8, Ամենաշատ ոտքերն ունի Եվրոպայի հարավում հանդիպող բազմոտանիների մի տեսակ` 171-177 զույգ:

9, Կատուն միայն լսում է այն, ինչ իրեն հարկավոր է: Նա կարող է լսել մկան ոտնաձայնը, բայց կրակոցի ձայնից չարթնանալ: 



10, Ստոկհոլմի առևտրական կենտրոնում դրվեց մի մեծ հայելի, կողքին` քողարկված կինոխցիկ: Պարզվեց, որ օրվա ընթացքում հայելու առջև իրեն նայել են 412 կին և ..... 778 տղամարդ:



Ու վերջում` ամենաերջանիկ մարդն աշխարհում ԵՍ եմ.. քանի որ ունեմ ամենալավ ծնողները, ամենալավ ընտանիքը, ամենալավ ընկերները, ամենալավ աշխատանքն ու ամենաուժեղ հավատը: :)
Ժպտացե'ք: 



воскресенье, 10 апреля 2011 г.

Սիրում եմ....

Սիրում եմ... սիրում եմ, երբ սիրում եմ... սիրում եմ միշտ ու սիրում եմ անմնացորդ... չեմ սիրում, երբ չեմ սիրում, բայց դա առանձին գրառում է)))) սիրում եմ խենթի պես.. սիրում եմ "սիրում եմ" բառերը  ու սիրում եմ ամեն-ամեն բան, ինչի մեջ գոնե մի գեղեցիկի հատիկ կգտնվի.. այն ամենն ու բոլոր նրանց, ում եմ ինքս կարող եմ մի գեղեցիկ հատիկ դնել... հենց էսպիսի նախաբան.. ու կարող եմ թվել մի անվերջանալ թվացող շարք նրանց ու այն բաներին, ինչ սիրում եմ.. հա, չմոռանամ ասել` չեսմ կարող ապրել առանց այն ամենի ինչ սիրում եմ... ու եթե ապրում եմ առանց ինչ - որ մեկի ու ինչ - որ բանի, ուրեմն էլ չեմ սիրում.. :-) Սիրում եմ ընտանիքս.. դա իմ մեջ եղած ամենաուժեզ, ամենակատարյալ սերն է.. սիրում եմ ծնողներիս, սիրում եմ եղբորս, տատիկս ու պապիկս... սիրում եմ բոլոր թերություններով, բոլոր ընտանեկան խնդիրներով ու վեճերով... սիրում եմ հարզատներիս.. մտերիմներիս.. բարեկամնեռրիս.. հարևաններիս... սիրում եմ... սիրում եմ դասախոսներիցս շատերին.. սիրում եմ աշակերտներիս.. սիրում եմ աշխատակիցներիս.. սիրում եմ ղեկավարներիս.. սիրում եմ բոլոր ընկերներիս... սիրում եմ Ռիփոյիսսսս... Սիրում եմ սենյակս... սիրում եմ Երևանս.. սիրում եմ հայաստանս... Սիրում եմ Իտալիան... սիրում եմ գրաբարը.. սիրում եմ Մամուշիս աճացրած ծաղիկները...







Ու սիրում եմ ինքս ինձ.. սիրում եմ, երբ կարող եմ ժպտացնել.. սիրում եմ, կարող եմ երջանիկ դարձնել մարդկանց.... :)







Ու սիրում եմ, երբ կյանքը գունավոր է ու նկարազարդ...  ու այդ ամենի խորքից հնչում է սիրելի երաժշտություն.... այսքանով չի սահմանափակվում "Սիրում եմ" շարքը.. սակայն այսօրվա համար այսքանը :)

       Twixը` լավագույն կաշառք                          





                                                                              
                                                                          No commnet                    
                                                                                                            
                                                          






բնությունը` ամեն ինչի սկիզբ



                                                                                                        Լավագույն մեքենան
                                                                    
Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը     


                                                                  





                                                                    
                                                                            Երևանս գիշերով....


 տաք ու թունդ շոկոլադ
                                            լավագույն հանգիստ` լուսին ու ծով





Օծանելիքը կնոջ մասին...


                                                           Տաղանդավոր Will Smith








Ոչ պակաս տաղանդավոր` Meg Rayan
                                                             Ու վերջում` Երազանքս.....      

Հուսով եմ` ինչ - որ մեկը ժպտում է կարդալիս.. չէ? որ ես սիրում եմ իմ ընթերցողներին :-) 

среда, 6 апреля 2011 г.

Կենա'ցդ, բարեկա'մ :-)))

Խմելու եմ բլոգիս 500րդ այցելուի կենացը)))))))))



երբ սկսեցի բլոգումս գրառումներ անել, մտաշում էի, որ կգրեմ ինքս ինձ համար.. ուղղակի էմոցիանես պարպելու համար... հետո հասկացա, որ մինչ այդ էր գրում զուտ իօնքս ինձ համար, իսկ բլոգովս սկիզբ դրվեց գրել` ընթերցողների համար... շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր կարդում ու գնահատում են.. շատ ուրախ եմ, որ ինչ - որ բան եմ տալիս.. ու շատ ավելի ուրախ կլինեմ, եթե գրվածքներովս օգնեմ գոնե մեկին, ժպտացենոմ օրվա մեջ գոնե մեկին... անչափ շնորհակալ եմ բոլորիդ.. սիրում եմ բոլորիդ... սիրում եմ բոլոր նրանց, ովքեր կարդում են ու ՈՒՆԵՆ կարծիք....
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն copy paste կայքի անդամներին...
500րդ այցելու, եթե իմանաս, որ հենց ԴՈՒ ես 500րդը, արձագանքիր.. )))))))))

вторник, 5 апреля 2011 г.

Բարեգործություն ուրիշի հաշվին

Մի Տաշիր... մի մրցանակաբաշխություն.. մի քանի ժամ համերգ... մի քանի բնակարան ու մի քանի մեքենա` ոչ սովորական, բնակարանի գին ուեցող... ու դա մեզ հերիք էր, որ հերթական անգամ ցեխը մտցնենք նրանց, ովքեր լավ թե վատ, ինչքան կարողանում են Հայաստան են ներկայացնում աշխարհին... հա, ես էլ նենց մի չեմ գժվում էդ սուտի երգչիստների ու ներկած տիկների զռռոցը լսելուց կամ էլ չեմ հինանում, որ մենակ թողի մասին են մտածում... բայց այ մաաաարդ, Ձեզ ինչ????? ձեր ինչ գործն ա, թե ով ում բնակարան նվիրեց??? չէէ... ոնց կլինիիի.. բոլորի ստատուսները, բոլորի հոդվածները, քոմմենթներն ու նկարները էդ թեմայով են... հազիվ առիթ ա սրան - նրան մեղադրել, բողոքել... Կարիքավոր ընտանրինքերի մասին մտածող եք, ինքներդ մի բանով օգնեք.. գիտեք ես ինչ եմ հասկանում բարեգործություն անելով??? տալ դիմացինիդ էն, ինչի կարիքը նա ունի.. տալ նրան, ում չես էլ ճանաչում.. բայց տեսնում ես, ունի օգնությանդ կարիքը... ու հեչ պարտադիր չի, որ դա լինի բնակարան, եթե դու ինքդ, անձամբ չունես էդ բնակարանի կարիքը... իսկ եթե կան մարդիկ,., ովքեր մեկի փոխարեն 10 բնակարան են ուզում, ով իրավունք ունի նրանց ԿՈՉ անել բարեգործություն անել???? բարեգործություն եք ուզում, ձեր թանկագին ժամանակից մի 2 ժամ տրամադրեք մակատան երեխեքին.. գնացեք հետները ֆուտբոլ խաղացեք.. այ թե կուրախանաաան... իսկ նրանք, ովքեր ունեն հնարավորություն ու ցանկություն բնակարանով ապահովել անապաստանների.. իրենք առանց ձեր հորդորների էլ կանեն.. կօգնեն.. կնվիրեն... բարեգործի տիտղոսը կվաստակեն..
Հ. Գ. հիշեցի մեր պատմության դասատուին... իրա դաս պատմելը... ինչ ոգևորությամբ էր "բացատրում" նոր դասը.... ու թեմային շատ սազական, նրա մի ասածը` ու հարսի պարարտ հետույքով փեսային լավություն են անում... կներեք, իհարկե, շատ կոպիտ ստացվեց.. բայց ես էլ իմ կարծիքը սենց եմ հայտնում!!!!! 

суббота, 2 апреля 2011 г.

Երկու կաթիլ թուլություն


Ուժեղ լինելը նրա բնավորության ամենաակնհայտ գիծն է... Դա նույնիսկ ավելին է, քան բնավորությունը: Դա նրա էությունն է, նրա ապրելակերպն է, նրա աշխարհայացքը... Ընկերներն ու կոլեգաները, հարևանները, ծանոթները... մարդիկ, ովքեր նրան տեսնում են ամեն օր, բայց չեն  ճանաչում, սիրում են նրան.. Սիրում են անկեղծության, անմիջականության ու ժպիտի համար: Նրա այդքան ուժեղ լինելու համար նրան միշտ գովում ու հիանում են բոլորը.. Նա սովորական աղջիկ չէ. Նրա մեջ կա ուժեղ կրակ, անսպառ էներգիա.. երկար ժամեր աշխատելու, գիշերները չքնելու, ամեն ինչ հասցնելու ուժ կա նրա մեջ... Դա գուցե Աստծո կողմից պարգև է կամ փոխհատուցում ինչ - որ բանի... Նրա ամեն օրը 26-28 ժամ է, նրա ցերեկը` 18-20 ժամ, իսկ գիշերը նրա կարճ է.. Նրան անհնար է տեսնել թևաթափ, դժգոհ, արցունքոտ աչքերով.. Նա միշտ ամեն ինչ հասցնում է, միշտ գոհ է, միշտ ժպտում է իր ու մյուսների խնդիրների հենց երեսին.. Նրա համար չկան փակ դռներ, նրա համար ամեն խնդիր հերթական, նույնիսկ ավելի գրավիչ հնարավորություն է.. Ու նա երջանիկ է... Երջանիկ է արթնանում ամեն առավոտ.. երջանիկ է ամեն աշխատանքային օր ու ամեն կիրակի... Չնայած նա չի սիրում կիրակիները)))
Երեկոյան դուրս է գալիս աշխատանքի վայրից նույնքան երջանիկ, նույնքան առույգ ու գոհ իր օրվանից: Քայլում է նա բոլորին ժպտալով ու աչքերում նրա խաղում է մի խենթ կայծ.. Իր տանը մոտենալով դանդաղեցնում է քայլերը... Աքերի մեջ անախորժ արտահայտություն է նշմարվում... Կրակը մարում է այնքան անսպասելի ու միանգամից... Մեծ պայուսակից հանում է բանալին, բացում դուռը.. Ասես վերջին անգամ ժպտում է` միջանցքի հայելու մեջ նայելով: հանում է կոշիկները.. մաքրում է հաջորդ առավոտվա համար ու խնամքով դնում տեղը... Ապա արագ անզգույշ շարժումով հանում է դիմակն ու նետում հատակին... Արցունքի երկու կաթիլ փայլում են նրա գեղեցիկ աչքերում ու գլորվում ցած....