суббота, 20 августа 2011 г.

Ներքին ազատություն կամ ուղղակի անազատություն

Ձեզնից շատերը երևի հիշում են էս նկարը... շատերին այն դուր էր եկել, շատերը համամիտ էին այս մտքի հետ.. ոմանք գուցե համակարծիք չէին.... այսօր հերթական անգամ հակասության եկա.... այն, ինչին հավատում ես երկար ժամանակ, այն, ինչով շնաչում ես, ինչը առաջ գնալու ուժ է տալիս, այն հավատը, որը տածում ես ինքն քո ու քեզ շրջապատող մարդկանց հանդեպ.. բախվում է մերկ ճշմարտությանը ու բախումից ասես խուլ թնդյուն ես լսում... բայց էդ ոչ թե հեռու մի տեղից եկող թնդյուն ա, այլ ներսիցդ.. որ ցնցում ա ամբողջ գիտակցությունդ ու հոգիդ բաժանում ա էնքան փոքր մասերի, որ թվում ա, թե հոգի չի էլ եղել.... ու էդ -ճմարտությունը հենց մեզ շրջապատող անազատ աշխարհն ա.. մարդկանց կարծիքը... մարդկանց, ում չենք էլ ճանաչում.. կամ ճանաչում ենք միայն դեմքով.. միայն անունը գիտենք.. կամ գուցե մի երկու անգամ երթուղային հանդիել ենք... ու էդ անազատությունը էնպես ա երեսիդ շպրտվում, ոնց որ ցանկացած այլ ճշմարտություն` երկար թաքվցած լինելուց հետո... ասես չար ցանկությամբ.. որ ցավացնի մինչև վերջ.. մինչև ամենախորքը դիպչի ու կեղտոտի...  ու էն ամբողջ գեղեցիկ պատկերը լղոզվում ա.. ոնց որ նոր ներկած կտավը անձևի տակ հոսում ա, գույները խառնվում են, ներկերը միանում են` ստանալով անճոռնի երանգներ ու պատկերներ.. իսկ անձրևը ասես ծիծաղում է, որ հաղթել է... անզատությունն էլ է ծիծաղում, որ հաղթել է.. որ կարողացել է լռեցնել քո ներքին ազատությանը.. ու դու քեզ կապված ես զգում.. ու չի մնում ուրիշ ոչինչ, քան բացել հերթական գրառման էջը.. գրել... ու վերջում էլի առանց կարդալու հրպարակլ գրվածքը... ու զայրանալ, որ այս անգամ պատճառ ես ոչ թե ժպիտի, այլ քմծիքաղի... ու մարդիկ ոչ թե մի րոպե կտրվելու են հոգսերից, այլ մի հոգս էլ նքդ ես գուցե ավելացնելու` հիշեցնելով դառը իրականությունը.. էն իրականությունը, որը մեզ պարտադրում են... էն իրականությունը, որը ոչ թե իրականություն ա, այլ անճոռնի կտավ....
Մարդիկ, մի թողեք ձեր կտավը անձրևի տակ.. պահեք այն ավելի ապահով տեղում.. գույները ավելի պայծառ ու համարձակ ընտրեք...  մի վստահեք ձեր վրձինը ոչ ոքի.... ձեր ազատությունը ձեզնից դուրս մի հանեք ու եղեք ձեր կտավի միակ նկարիչը.... 

Комментариев нет:

Отправить комментарий