среда, 25 мая 2011 г.

Ի պատասխան ինչու մենք չենք սիրում մեր եռագույնը...

Ես էնքան շատ եմ սիրում մեր դրոշը, որ մտածում էի նույնիսկ դրա մասին գրելու կարիք չկա.. դա ակնհայտ է, դա պարզ է.. դա կասկածի տեղիք չի տալիս.. դա ուղղակի մարդու արյան մեր է.. ինչպես սերը ծնողների նկատմամաբ.. :) իսկ հիմա տեսնում եմ մի հոդված.. կարդում եմ.. ընդունում եմ դիտարկումներ.. ԲԱՅՑ.. համաձայն չեմ, որ չենք սիրում.. ավելի քան սիրում ենք.. պաշտում ենք.. ուղղակի կարծում ենք, թե դրա մասին պետք չէ աղաղակել :) 
ու որպես էս կարճլիկ տեքստիս վերջաբան ասեմ` ես պաշտում եմ մեր դրոշը ու բոլոր նրանց, ում հագուստի, աքսեսուարների, տան, մեքենայի կահավորանքի մեջ տեսնում եմ հայկական եռագույնը.. սիրում եմ ամեն ինչ եռագույնիս գույներով... սիրում եմ անձնագրիս եռագույն կարաթելը.. սիրում եմ եռագույնը` որպես լավագույն գույն ու որպես ուժեղագույն գույն :)  








իսկ սա որպես ապացույց մեր սիրո` http://www.facebook.com/Armenian.Tricolor

Ի պատասխան ինչու մենք չենք սիրում մեր եռագույնը...

Ես էնքան շատ եմ սիրում մեր դրոշը, որ մտածում էի նույնիսկ դրա մասին գևրելու կարիք չկա.. դա ակնհայտ է, դա պարզ է.. դա կասկածի տեղիք չի տալիս.. դա ուղղակի մարդու արյան մեր է.. ինչպես սերը ծնողների նկատմամաբ.. :) իսկ հիմա տեսնում եմ մի հոդված.. կարդում եմ.. ընդունում եմ դիտարկումներ.. ԲԱՅՑ.. համաձայն չեմ, որ չենք սիրում.. ավելի քան սիրում ենք.. պաշտում ենք.. ուղղակի կարծում ենք, թե դրա մասին պետք չէ աղաղակել :) 
ու որպես էս կարճլիկ տեքստիս վերջաբան ասեմ` ես պաշտում եմ մեր դրոշը ու բոլոր նրանց, ում հագուստի, աքսեսուարների, տան, մեքենայի կահավորանքի մեջ տեսնում եմ հայկական նեռագույնը.. սիրում եմ անձնագրիս եռագույն կարաթելը.. սիրում եմ եռագույնը` որպես լավագույն գույն ու որպես ուժեղագույն գույն :)  








իսկ սա որպես ապացույց մեր սիրո` http://www.facebook.com/Armenian.Tricolor

понедельник, 9 мая 2011 г.

Մանուշակագույն առավոտը իմ

Գիտե?ք` ինչ գույն ունի հիաստափություն: Գիտե?ք` որ գույնն է գալիս սպանելու... կոտրելու ու խորտակելու իմ և ձեր երազանքները.... գիտե?ք` որ գույնն է մարդուն տանում իր հարազատների դողացող ձեռքերից կամ էլ տանը անհանգիստ այս ու այն կողմ անուղ հավատարիմ մի կենդանուց.... կարծում եք` գժվել եմ? կարծում եք հորինում եմ? չէ.. ամենևին... ես տեսել եմ այդ գույնը... ես հոգուս մեջ զգացել եմ այդ գույնի դառը համը ու գլուխ պպտեցնող անտանելի հոտը.. ես տեսել եմ այդ գույնը.. այդ մանուշակագույնը... չէ դա մանուշակիներիս գույնը չէ.. որոնք ծաղկում են սիրուց ու սեր են տալիս.. դա յասամանիս գույնը չէ, որ ջերմացնում է սառած հոգին... դա այն անմեղ մաուշակագույնը չէ.. հավատացե'ք.... դա ինչ որ դառը ու կոպիտ գույների խառնուրդ է.. կաույտի երանգով, մանուշակագույնի երանգով.. երբեմն ավելի խտացող մուգ մոխրագույնի կաթիլով.... ու դա այն լազուրը չէ, որ հագստացնում, բարձրացնում է վեեր.. այն մոխիրը չէ, որ մնում է խարույկից հետո` իբրև գեղեցկագույն հուշ... դա սարսափելի մանուշակագույնն է.... դառը.... կոպիտ... չոր... սառը... դա գալիս է կոտրելու ու փշուր-փշուր անելու ամեն գեղեցիկ բան.. հույս.. ջերմություն... ամեն կատարելություն ու ամեն ամեն ինչ... դա գալիս է ապացուցելու, որ մարդիկս անզոր ենք իր դեմ.. որ ինքն է իշխանը բոլորի ու բոլոր ժամանակների... ու նույնիսկ ամենահամառ մարդուն.. ամենահամառ երազանքին... կյանքից ամենամուր կառչած հույսներին... ու գալիս կախվում է հենց գլխիդ վրա... ու բոլոր կողմերից սեղմում է կոկորդդ... ու ոչինչ չի մինում անել, քան գետնի տակն անցնել.... ու չգիտես ինչում.. այդ մանուշակագույնը ամեն մարդու կյանքում մի որոշակի շրջան ունի... նա գիտի իր հստակ ժամանակաը, իր ժամն ու տեղը... նա գիտի` ինչպես ամենացավոտ տեղին դիպչել......... իսկ պատկերացնում եք, որ կամ բան, մի շատ փոքրիկ բան, որ այդ մանուշակագույնին հաղթում է.. դա լույսի շողն է.. արևի մի բարալիկ շերտը.. հույսի շողն է... այն հույսի, որ կաւողոցել է խաբել սատանային.. ու կարողացել է թաքնվել այդ մանուշակագույնիս... ու հենց այս մի շողն է, որ փրկում է հազարավոր մարդկանց կյանքեր... միլիոնավոր երզաքներ ու փշուրներից վեր է հառնեցնում, մոխրիներից նոր կրակ է բորբոքում.... շողա', արևս.. ճառագի'ր, լույս ի'մ հոգու.... մի թող ինձ, հավա'տ... մի թող որ տեսնեմ այդ մանուշակագույն հրեշին.... այլ մի շող տուր, որի ներքո դա կչքնա.. դրա սառնությունն ու դառնությունը կկորցնեն իրենց հատկությունները ու ես կտեսնեմ մի այլ մանուշակ.... :-)


Խնձորացավ

երբ թշնամին ուզում էին մեր ազգը ոչնչացնել դիմեցին զենքին.. բայց մենք հաղթեցինք, քանի որ ուժեղ էինք... իսկ հիմա, երբ երկրի ներսում էնքան են անհանգստանում ազգի համար, որ խնձորը դառնում ա 2000 դրամ, էդ ժամանակ թշնամին կարա հանգիստ նստի` ոտքը ոտքին գցած.. ու սպասի մեր դանդաղ վախճանին... մարդիկ չեն ուտում խնձոր, հիվանդանում են... հիվանդանում են, դեղերն էնքան թանկ են, չեն կարողանում բուժվել... չեն կարողանում բուժվել, բայց քանի որ հազիվ մի աշխատանք ունեն ու դա կորցնելու իրավունք չունեն, տենց հիվանդ-հիվանդ գնում են աշխատանքի.. տենց գնում են աշխատանքի ու վարակում են առողջ մարդկանց.. հիվանդ մարդիկ շատանում են.... հետո քանի որ բացի խնձորից մյուս բոլոր վիտամիններով հարուստ բաներն էլ են թանկ.. տենց էլ հիվանդ ման են գալիս... հետո կամաց-կամաց հյուծվում են ու..... ու ինչպես բոլոր հեքիաթներում երկնքից ընկնում ա 3 խնձոր.. բայց էս անգամ խնձորներն էնքան մեծ են, որ բավականացնում են բոլոր հիվանդներին բուժելու համար))