воскресенье, 28 августа 2011 г.

ArmDiscussinons

Բոլորս գրտենք, որ Սիրո առեղծվածը բոլոր ժամանակների ամենաքննարկվող ու ամենավիճելի հարցերից մեկն է: Յուրաքանչյուր ժամանակաշրջանի բնորոշ է եղել Սիրո որոշակի "սահմանում", յուրաքանչյուր մտածող իր տեսակետն է հայտնել: Կարծիքները բազմաթիվ են ու բազմազան, հաճախ իրար հակասող, երբեմն` իրար լրացնող, երբեմն` նույն մտքի տարբեր մեկնաբանումներով: Իսկ ինչպես է Սերն ընկալվում այսօր? Ինչ ենք մենք պատկերացնում` Սիրել ու Սիրվել ասելով? Արդյոք Սերն է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ` երջանիկ լինելու համար: Հենց այս հարցերին պատասխանելու նպատակով էլ Discussinos-ը ձեզ առաջարկել էր մի շարք հարցեր Սիրո թեմայով: Եվ այսպես, ամփոփում ենք արդյունքները: Առանցքային հարցերց մեկը Սիրել, թե` Սիրվել հարցն էր: Ու ինչպես պարզվեց հարցման արդյունքում, մարդկանց մեծամասնությունը ցանկություն չունի կամ գուցե չի կարողանում այս երկուսը տարանջատել: Մարդիկ կատարյալ են համարում սիրել և սիրված լինել միաժամանակ: Սակայն իհարկե կային այլ տեսակետներ, որոշները կարծում են, որ կյանքում ամենից կարևորը սիրելն է և հենց սիրելու շնորհիվ է, որ մարդը երջանիկ է ու սիրելով միայն կարելի է սիրված լինել: Որոշներն էլ կարծում են, թե առաջին հերթին հարկավոր է սիրված լինել: Կարծիքները տարբեր են, արդյունը` նույնը. բոլոր մարդիկ կարիք ունեն Սիրո: ու հարցին, թե արդյոք իսկական սերը մեկն է լինում, շատերը խուսափել են պատասխանել: Ընդամենը մեկ տասնյակ մարդ է միանշանակ վստահ այդ հարցում: Ինչ վերաբերում է մոռանալուն` հարցվողների մեծամասնության կարծիքով սերը չի կարող մոռավցել հեռավորության պատճառով: Ընդ որում` այստեղ հարաբերակցությունը 2:1 է: Սիրո մասին խորհելու և երազելու ֆոնին մեր հարցվողերը, այնուամենայնիվ, ունեն որոշակի անթույլատրելիի սահմաններ: Նրանց կարծիքով` սերը որքան էլ ուժեղ լինի, միևնույն է կան բաներ, որոնք աններելի են: Աններելի արաքների շարքում առաջին հորիզանականում է դավաճանությունը:
Հարցումներից պարզ է դառնում նաև, որ իրականում մենք այնքան էլ բողոքող ազգ չենք, կամ ուղղակի բողոքողները չեն մասնակցել մեր հարցումներին.. ու շուրջ 600 հարցվածներից ավելի  քան 400ը իրենց երջանիկ են համարում, մինչդեռ իրենց երջանիկ չհամարող ու այդ մասին չմտածող մարդկանց թիվը հազիվ է գերազանցում հարցվողների 8%-ը:   
Մեր էջի մասնակիցներից մեկի առաջարկով տեղադրվել էր նաև հարց, թե ինչ է ի վերջո ուզում կինը: Ինչպես միշտ այս հարցը կրկին մնաց առանց միանշանակ պատասխանի: Ամեն դեպքում վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մեծամասնությունը ուզում է մի պարզ բան` հասկացված լինել: Իսկ թե իսչ է պետք կնոջը հասկանլու համար? Կրիկին հարցնել` իսկ ինչ է ուզում կինը? Այս հարցական նոտայի վրա էլ ավարտում ենք այս անգամվա ամփոփումը` ակնկալելով ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև առաջարկները` հետագա աշխատանքներում որոշ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий