понедельник, 1 августа 2011 г.

Ամենախենթ արշավախումբը և Արագածի գագաթը. Մաս 2

Սիրելի ընթերցողներս, Ձեզ շատ չձանձրացնելու համար այս գրառումս ավելի կարճ կլինի ու ավելի պատկերազարդ :D
Էսպես ուր էինք հասել? Հասել էինք Արագածի գագաթը...
 Նվաճել Արագածի գագաթը.. զգալ հաղթույթան բերկրանքը... հաղթանակի հոտը վայելել... ու միասնության զորությունը հասկանալ...

Վայրէջքը... Վայրէջքը թվում էր, թե պիտի լինի ավելի անհետաքրքիր, քանի որ չկա ստիմուլ ասվածը... Սակայն չկա անհետաքրքիր արշավ, կա անհետաքրքիր արշավական... մի խումբ արծախնդիրներ, լավ գիտակեցլով մեծն Րաբունապետի խոսքերը` "Լեռներում արկած մի' փնտրեք, արկածներն իրենք ձեզ կգտնեն".. այնուահանդերձ որոշեցին մեկ այլ ճանապարհով իջնել... ու արկածները մեզ գտան.. մենք էլ իրենց))) ուշագրավ երկու բան` քարերի վրայով քայլելիս ոտքերիս տակ զգում էինք հոսող ջուրը... ոնց որ ջրի վրայով քայլենք, ու չթրջվենք... ու երկրորդը` երբ ջուրը խոտերի միջով էր հոսում... դա ուղղակի տեսնել էր պետք.. սովորական ջուրը, սովորական խոտի մեջ հոսում էր ու հրաշք տես արան էր ստացվում.. զարմանալի բան ա բնությունը... մեր գիտակցությունից վեր :)
ու հասանք Քարի լիճ.. ու պիտի անմահանք էդ ջրի մեջ ոտքերս թրջելով.. մեր մի հերոսն էլ որոշեց լողալ... ու լողաց մեր Վաչեն էդ անմահական ջրում.. ու փերիները որոշեցին գայթակղել նրան.. գուցե.. :D բայցամեն ինչ բարեհաջող ավարտվեց.. ամեն ինչ ավարտվեց մի վնասվածքով..... եթե աշխարհի բոլոր գուշակներն ինձ ասեին, որ մի օր արյունով ոտք եմ վիրակապելու, հաստատ չէի հավատա.. բայց արի ու տես, որ երբեմն կարող են գուշակներն էլ ճիշտ լինել.. ես զարմանում եմ, թե որտեղից ինձ էդքան չվախություն:)))) բայց լավ էր, Աստված էնտեղ մի բծիշկ ուղարկեց ու մեր Վաչի ոտքը հավուր պատշաճի վիրակապվեց...
Հետ գալու ճանապարհը ճիշտ է այնքան աննկատ չանցավ, քան գնալունը.. բայց ամեն դեպքում մի ռեկորդ արձանագրվեց :D ես ամբողջ 5 վայրկյան լռեցի :))) :PPPP
հա, ի դեպ թռչունների մասին... էէ, մի տեսակ չի հնչում սենց..  ԿՍՏԱԾԻ Ա ՊՏԻՉԿԱԽ :D ռեկորդ ասեցի, հիշեցի... մեր վարորդը էնքան ռեկորդային վարորդ էր, էնքան սահուն էր արգելակում, որ էդ ճնշման տատանումներից հետո մեր արշավականների մոտ սկսված սրտխառնոցը չբավարարվեց սրտխառնոց լինելով... ու արձանագրվեց դարի ռեկորդը.. դարի չէ է.. հազարամյակի... մեր ամենախիզախ արշավականուհին ոչ ավել ոչ պակաս փսխեց Աժ շենքի դարպասների ՎՐԱ..

Հիանալի օրը մոտենում էր ավարտին... Հասանք Երևան` հիշելով, որ Վարդավառը դեռ շարունակվում է... բայց ի խորին հիասթափություն ինձ ու Աբոյին` մեզ էդպես էլ ջրող չեղավ :))) բոլորս բարեհաջող հասանք տուն...

դե այսքանը մեր հաղթական արշավի մասին... որպես վերջաբան ասեմ, որ ես իհարկե, տանը ջրոցի խաղացի սառնարանի ջրով.. ուխաաաաաշ :P ու որպես հետգրություն մի քանի ֆոտո ևս.. առանց մեկնաբանությունների :))








Ու ամենավերջում, հերթկան անգամ հպարտորեն ասում եմ` սիրում եմ կյանքը, սիրում բնությունը, սիրում եմ իմ ընկերներին, սիրում եմ ինձ անծանոթ մարդկանց... չէ? որ ունեմ աշխարհի ամենալավ ընտանիքը ու ամենալավ ընկերնեը :) ու տեսեք, որ քարն էլ սիրել գիտի.. 


3 комментария:

  1. Ապրի Հերմինեն:
    Երբ տեսնեւմ եմ հիացած մարդկանց, ու հասկանում եմ որ էդ հիացմունքը որոշ չափով արդյունք է նաև իմ գործունեության` սրտանց ուրախանում եմ :)

    ОтветитьУдалить
  2. Ապրես Հերմինե ջան, փսխելու պահը սպանեց)))) LOL

    ОтветитьУдалить
  3. ժող, էս քոմմենթները նոր եմ տեսնում :D զարմանալի ա, բայց փաստ))))) ամեն դեպքում, երկուսիդ էլ մեյսիկ :-* Աբ, էդ ինչ փոխելու պահ ա? չեմ հիշում արդեն)))))

    ОтветитьУдалить