воскресенье, 27 марта 2011 г.

Դե հերի'ք ա էլի...

Դե հերիք ա էլի բողոքեեե'ք~~
Ինչքան կարելի ա???? Բողոքում եք, երբ ցուրտ է, բողոքում եք, երբ շոգ է... բողոքում եք, երբ հոգնած եք, բողոքում եք, երբ անելու բան չունեք... Բողոքում եք, որ շուտ է մթնում, բողոքում եք, երբ ժամերը հետ կամ առաջ են գցում.... դե վայելե'ք էլի երեկոյան լույսը... հետո ինչ, որ մի ժամ պակաս եք քնելու.... աշխատել եք ուզում, բաղաքում եք աշխատանք չլինելուց.. բայց երն կա էդ երանելի աշխատանքը, համարում եք այն մեղմ ասած ոչ երանելի.. ոչ Ձեզ համար.. հոգնելուց եք բողոքում.... իսկ Դուք հանգստանալ գիտեք??? Դուք ազատ ժամանակից հաճույք ստանալ գիտեք???? չէէ... բա ինչու եք բողոքում???  Բողոքում եք, որ ցուրտ է, բայց ամառ չեք ուզում, քանի որ շոգ է... բողոքում եք, բողոքում եք... մի օր եղել է, որ արթնանաք ու օրը ծպիտով սկսեք???  մի օր եղել է, որ շնորհակալ լինեք արթնանալու համար, արև տեսնելու համար... մաքուր ու թարմ օդ շնչելու համար.... մի օր շնորհակալ եղել եք լուսավոր օրվա կամ անձրևի համար, որը մաքրում է Ձեր փողոցը փոշուց... մի օր շնորհակալ եղել եք Ձեր ղեկավարից, ուղղակի.. հենց էնպես... կամ Ձեր ենթակայից.. ուղղակի որ ժպտում է Ձեզ... իսկ դուք փորձել եք առավորտյան արթնանալ ոչ թե զարթուցիչին հայհոյելով, այլ ասելով` շնորհակալ եմ, որ նոր օրվա սկիզբն ես ավետում... չէ? էդպես էլ գտեի: Իսկ Դուք փորձեեե'ք.. հավատացե'ք, չեք ափսոսա.. հավատացե'ք, կորցնելու բան չունեք... հաճախ ժպտացե'ք.. հաճախ ասեք` շնորհակալություն.. հաճախ նայեք հայելու մեջ ու տեսեք ավելին քան բողոքողն է   տեսնում.. նայեք արևին ու հիացեք... բացեք Ձեր հոգու դռները, ու թող կյանքը ներս հոսի.. թող լցվի Ձեր հոգին ջերմությամբ ու կյանքի նկատմամբ սիրով.. ու կտեսնեք, որ օր օրի երկիրը դառնում է երկիր.. ու աշխատանքը դառնում է ոչ թե պարտականություն, այլ հաճելի զբաղմունք.. որ ժամացույցի սլաքները միայն ի օգուտ Ձեզ են պտտվում... ու ժպտացեք կյանքին, կյանքն էլ Ձեզ կժպտա....
p.s. ու վերջում, մի միջադեպ.. ուղղակի, որ ժպտաք.. կամ որ բողոքեք)))))
իմ ու վարսավիրիս խոսակցությունը.
-դե պատմի, ոնց էե Վրաստանում.. լավ հանգստացար?
-հա, շատ լավ էր, բայց հանգստանալու չէի գնացել, օրական 8ժամ լեկցիա էինք անում))) բայց Թիֆլիս հասցրինք գնալ,. շատ սիրուն էր..
-Բա դու ամառն էլ չէիր գնացել?
-Ամառը Քոբուլեթի էի գնացել..
_հա, էդ հույնը չի????
-դե, չէ, նույնը չի...
-բայց երկուսն էլ Վրաստանի կողմերն ա,. չէ?
-երկուսն էլ Վրաստանի մեջ են.. ոնց որ Երևանն ու Սևանը))))
-հաաա, պարզ ա...

Փառք Աստծո, պարզ դարձավ..


среда, 23 марта 2011 г.

Գեղեցկուհին գիշերազգեստով

Բոլորն այնքան շատ են ուզում գնալ Թբիլիսի, որ ակամայից ինքս էլ եմ ուզում... բոլորն այնպես հիացմունքով են խոսում այդ գեղեցկուհու մասին... իսկ ես.. ես ակամայից ուզում եմ տեսնել նրան, բայց Երևանս.. ինձ համար աշխարհում մի քաղաքամայր կա միայն, մի գեղեցկուհի.. երևանս.. Գիշերային դյութիչ գույներով, ցերեկվա աղմկոտ գրավիչ գույներով.. բայց ահա Թբիլիսին.... Ահա նա... Բազալեթիի դատարկ ու անգույն իրականությունից հետո մենք լուսավոր ու տաք, ուրախ Թբիլիսիում ենք... Բելերը հիացած են, ամեն կոմից հիացմունքի խոսքեր եմ լսում.. իսկ ես.. ինքս քայլում եմ մի քիչ անտարբեր, մի քիչ անփույթ.. գրեթե չեմ նայում շուրջս... Երևանս.. սիրուն Երևանս.. հարազատ հոտը Երևանիս... բայց ահա կամաց-կամաց ոտքերիս տակ զգում եմ հողը.. Շուրջս անասելի գեղեցկություն է... Խոսում եմ են շինությունները, Ռուսթավելի փողոցը այնքան մարդաշատ է.. բոլորն այնքան գեղեցիկ են, այնքան սիրում են իրար մարդիկ.. Ու սիրում է նրանց քաղաքը... ու ամեն հաջորդ քայլին նոր հրաշք...ինչ գույներ, ինչ ճարտարապետական լուշումներ..Հասնում ենք հրապարակ, որի կենտրոնում վեր է խոյանում երբևե ամենագեղեցիկ սյունը` գագաթին ոսկեշող արձանով.. Հրաշալի քանդակ.. արևաշող ոսկի... ամենագեղեցիկ շենքերը, ամենահյուրընկալ նստարանները փողոցի ամբողջ երկայնքով ու ամնահամեղ պաղպաղակը... ու հետզհետե վառվում են լույսերը, ու ամեն ինչ ավելի է գեղեցկանում, ավելի գրավիչ, հրապուրիչ,. գայթակղիչ ու ավելի հոգեցունց... քայլում ենք... Աստված ի'մ,  ինչ հրաշք էէէ... ես Թբիլիսիում եմ, թե Փարիզում?? ես տեսնում եմ աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակը.. թե ավելի գեղեցիկ մի աշտարակ... ամենասովորական աշտարակը ցերեկվա... հեռուստատեսային.. որ վերածվել է լուսավոր հրաշալիքի... գիշերային զգեստով այնքան գեղեցիկ է, այնան ուժեղ... ու քայլում ենք... ահաա, քաղցած ենք))))     Շաաատ քաղցած.. որոշված է` խինկալի ենք ուտելու :-D  քայլում ենք... կարծես այս կողմում է.. բայց նկատել եք, թե որքան շատ մուրացիկներ կան Թբիլիսիում??? Մի պահ տվաց, թե այդ շվայտ գեղեցկության մեջ նույնիսկ նրանք են գեղեցիկ... խելահեղ գեղեցկուհին այնպես է արբեցրել, որ դժվար է մուրացիկի իրական տեսքը տեսնել  ու գնահատական տալ... աաաա.. ապա լսեեե'ք, նրանք տիրապետում են մի քանի օտար լեզուների... հրաշալի է! Մուրացիկը   առնվազն 4-5 լեզու, որ յուրաքանչյուր անտարբերի իրեն հասկանալի լեզվով հայհոյի... Թբիլիսին ասես այն գեղեցկուհին լինի, ով իր գեղեցկությունն օգտագորշում ե միայն ավելի ու ավելի շատ մարդկանց գրավելու, կախարդելու, խելքահան անելու համար....
Մտնում ենք "խինկալիանոց".. Կենդանի երաժշտություն.. Բազմամարդ սրահներ.. Տարբեր ազգերի, տարբեր տարիքի... տարբեր կողմորոշման... տեղավորվում ենք.. վայելու խինկալին, հրաշալի գարեջուրն ու կարմիր գինին.. խոստումնալից չափաբաժիններով իհարկե.. :-P  պաա ռա ռա ռա ռա ռաաամ... http://www.youtube.com/watch?v=lwU-q1kMFmI Արցաաաաաախը!!!!  Արա Գևորգյանի "Արցախը"... բոլորիս աչքերում կայծ է վառվում, իսկական կայժ: Սիրո ու նվիրումի... ոչ անցողիկ ու շինծու... պարենք?? դե իհարկեեե.. Ի դեպ, մեր ադրբեջանցի բարեկամներն ամբողջ ընթացքում մեր կողքին էին.. բայց, ըստ իս, ոչ մի հատուկ ազդեցություն չունեցան համենայն դեպս իմ Թբիլիսյան շրջագայության վրա, հետևաբար նաև գրառմանս վրա չեն ունենա... :-) նորից դուրս ենք գալիս... փոքր - ինչ կամ մի քիչ ավել, քան փոքր-ինչ, գինով......ուրախ... քայլում ենք կրկին.. կատակում.. երգում... գեղեցիկ է Թբիլիսին... անհասանելի գեղեցկուհու նմանմոտ է ու մերը չէ... քայլում ենք... լույսեր.. աննկարագրելի գեղեցիկ լուսավորւոմ... եկեղեցիներ, որ ասես այրվում են մթության մեջ... երբեք այդքան գեղեցիկ ու ազդեցիկ չէին երևացել ինձ եկեղեցիները դրսից... ու մեկ էլ մութ, նեղ, խոնավ փողոց.. կիսաքանդ շենքեր.. պատեր, որ ուր որ է փուլ կգան... ինչպիսի հակադրություն... ինչպիսի անդիմադրելի գրավչություն... ահա և կամուրջը... հավերժ կամուրջը.. կամ գուցե միշտ.. ինչևէ.. այն կանչում է.. լուսավոր ու լողացող... Ոչ, ոչ, աչքերսի առաջ չի լողում... սառը օդը վերջնականապես սթափեցրել է.. բայց կամուրջը լողում է, իրոք.. լուսերի, երկաթի ու ապակու անզուգական համադրության մեջ կամուրջը հիրավի հաջողված է...
Որքան արագ է թռչում ժամանակը... արդեն կեսգիշերն անց է.. ստիպված ենք վերադառնալ "տուն"` Բազալեթի... հետդարձի ճանապարհին ևս անցնում ենք մի նեղ, բայց այս անգամ ոչ լուռ ու մութ.. այլ գունագեղ ու աղմկոտ.. բար-երի ու disco-ների փողոց է... հետաքրքիր է.. Թբիլիսին իրոք մի հսկայական խառնարան է գեղեցիկի, լուսավորի, հոգևորի ու խավարի,. խարխուլ տների, մուրացիկների... ու այս ամբողջ շքեղության ու խավարի մեջ իրենց մշտական տեղն ու դերն ունեն արձանները.. այդ հոյակերտ մարդուկներն ու կերպարները.. ամեն քայլափոխի հանդիպող, ուրախ ժպիտով դիմավորող քարե ու մետաղից, բայց ջերմություն արձակող սառը քանդակները... նրանցից ոմանք նստած են, ոմանք կանգնած.. ոմանք փորձում են դուրս գալ իրենց կաշկանդող պատերից, ոմանք էլ կամուրջից նետվել են ուզում... մի տեղ պարում են... մի տեղ` համբուրվում ... այս քարե ու մետաղից, բայց կյանքով լի կերպարները..
Դե ինչ, արդեն միկրոավտոբուսում ենք.. մնաս բարով, Թբիլիսի', կամ գուցե առայժմ... այո', ես սիրահարվեցի քեզ, Թբիլիսո.. Թբիլիսո... ուրախության, կատակի, զվարծանքի ու արբելու կենտրոն.... Բայց, Երևանս, քեզ սիրում եմ անդավաճան ու սիրում եմ միշտ... ամեն օր.. երբ գինով եմ ու երբ ոչ... երբ ուրախ եմ կամ տխուր..
Սպասե'ք Թբիլիսյան ֆոտոշարքին.. 

Շարունակելի..

понедельник, 21 марта 2011 г.

Էսպես շատ գնացինք, թե քիչ, "գոռոդկի" խաղալով հասանք.. հասնաք Բազալեթի.. Առաջին պահին մեզ մեծ հիասթափություն էր սպասում` փոքրիկ, ոչ այնքան հյուրընկալ, հազիվ հյուրանոց հիշեցնող մի շինություն` խոստացված* 5աստղանի հյուրանոցի փոխարեն.. ոչ բիլիարդ, ոչ թեննիս, ոչ disco, ոչ նույնիսկ լիճ.. մեզ սպասում էին ադրբեջանցի  մասնակիցները (նրանք առաջինն էին ժամանել): Առաջին պահին կարծես ոչինչ չզգացի... Այն միտքը, որ ադրբեջանցիների հետ "հաց եմ ուտելու" անկեղծ ասեմ, ամբողջ ճանապարհին ինձ սարսափեցնում էր. դե ինչ ասեմ? ներ'ք ու լուսավորե'ք ինձ` մթյալիս, որ երբեք նման առիթ չէր  ունեցել: ինչևէ ամեն ինչ բարեհաջող սկիզբ ունեցավ: Մի քիչ զրուցեցինք, ծանոթացանք, ընթրեցինք: Այստեղ ևս հիասթափություն էր սպասում մեզ.. ուտելիքը առաջին օրը անքան էլ համեղ ու բավարար չթվաց... Իսկ սենյակնեում արդեն մեզ էր սպասում տարածքի նեղության ոչ այնքան հաճելի փաստը... ու այսքանով հանդերձ, ես երջանիկ էի, որ հայտվել էմ այդ բանտ* հիշեցնող շինությունում... Հետո հասրմարվելու էինք ու սիրելու էինք մեր սենյակները, անհամբեր սպասելու էինք մեր ուտելու ժամին... Բոլորս ինչ-որ բանից դժգոհ էինք, բոլորդ ինչ - որ ավել բաի կարիք ուներինք, բայց բոլորս ուրախ էինք.. ով իմանար, թե Երևան վերադառնալով այդքան կարոտելու ենք նույնիսկ մեր թեյի բաժակների շուրջ թափառող մրջյուններին, որոնք գուցե նաև հանդգնել էին հատեսել մեր կերակուրները, մինչ մենք համակ ուշադրությամբ դասախոսություն վերջին րոպեններն էինք վայելում... )))))))) Բազալեթիում անցկացրած յուրաքանչյուր օրը առավելագույնս հագեցած էր ու հիշատակման արժանի: Ինչ խոսք, կային թերություններ, կային դասախոսներ ու մասնակիցներ, ում մասին հիշելիս չենք ժպտում... բայց սովորության համաձայն, ես պահում եմ լավը, իսկ վատից ուղղակի "սովորում եմ" չլինել էդպիսին: :-)  

Չեմ կարող չանդրադառնալ մեր դասախոսական կազմին: Մարդիկ, հավատացեք, բոլոր դասախոսները յուրահատուկ էին, բոլորը չափազանց խելացի, տեղեկացված ու շատ հետաքրքիր: Ես հավատում եմ, նույնիսկ, որ Գիա Ջանդիերին վրացերենով շատ հետաքրքիր դաս կանցկացներ: :-P  Բայց ուզում եմ հատուկ անդրադառնալ Ռուտային  (ազգանունը անգիր չեմ հիշում, ալարում եմ նայեմ): Հայեր, դուք կարող եք երևակայել դասոխոս, որը 10-15 ուսանողի ներկայությամբ բարձրաձայն, լացելու աստիճան ծիծաղում է իր վրա, այն ժամանակ, երբ Ալեքսը (վրացի մասնակիցներից թերևս մեր բոլորի ամենասիրելին) նրա "ձևերն էր անում": դեռ ավելին, կեսից չդիմացավ, ասում է` մի հատ իմ ձևերը նորից արեք: Ես զարմացել էի:  դե մեր դասախոսների մասնագիտական արժանիքների մասին էստեղ գրել չեմ ուզում: Նշեմ մեկ էլ Ավիգդոր Ջարդենիի ու Վալերի Կիզիլովի խաղը: Առաջինը Շռեկի դերում հաղթեց, իսկ երկրորդը հրաշալի խաղից հետո մանց` Չեբուրասկա))))
Հրաշալի էին մեր ինթերքալչըրըլ իվնինգները, քննարկումենր, երգերը, պարերը, խաղերը, անկեղծությունն ու նույնիսկ համարձակությունը...
Իսկ Նովռուզը... մեր սիրելի հարևանների նոր տարին նշեցինք բոլորս միասին: Ով կպատկերացներ, որ մի օր կմասնակցնեք ադրբեջանցիների նոր տարվա արարողությանը.. հա, հա.. լավ էլ մեծ արարողություն էր... մեծ խարույկ, գինի, քաաղցրավենիք ու ԽՆՁՈՈՈՈՈՐ: Հոտո բոլորս միասին պարում էին խարույկի շուրջ, ու մինչ նրանք իրենց նովռուզն էին գովաբանում, ես ու Մառը մեր հիմնն էինք երգում նրանց խարույկի շուրջ պարելով... հետո բոլորով խմեցինք հայերի, վրացիների ու ադրբեջանցիների կենացը.. ու հատուկ կենց` ՋԱՆ-ի կենացը.. ու գուշակեք, մեր ադրբեջանցի բարեկամն առաջարկեց))))

դե այսօր այսքանը, համաձայն եմ, որ մի տեսակ ձաձրալի ու ոչ ամբողջական գրառում ստացվեց.. բայց ես ժպտում եմ: մաղթում եմ և ձեզ սիրելի ընթերցողներ մի բուռ ժպիտ ու հավատ նոր օրվա համար: :-) :-) :-)
շարունակելի

воскресенье, 20 марта 2011 г.

Economics of Liberty 2011 (Մաս 1)

Խոստացել էի գրել ու կիսվել Վրաստանում անցկացրած մեկ շաբաթյա սեմինարի մասին.. բայց գիտեք` դժվար է ամբողջ 9 օրվա տպավորությունները ամձոձել մի գրառումով: Ու դրա հիմանական պատճառն այն է, որ մենք ունեինք ոչ թե ուղղակի 7 օր սեմինարների ու երկու օր ճանապարհի համար, այլ` ամբողջ 9-10 ժամ գնալու, 20-22 ժամ/օր հագոցվածությամբ 7 սեմինարային օր, շուրջ 8 ժամ գիշերային Թբիլիսին վայելելու համար և մի վերջին օր` լի տպավորություններով ու վերադառնալու համար Երևան... Այսպես` հայցելով Ձեր ներողամտությունը ու համբերության կոչ անելով, պատմությունս կգրեմ մի քանի մասով :-)
Սկսեմ մեր դելեգացիայի անդամներից (այբբենական կարգով)`
1, Աբրահամյան Մարիանա: Ոչ ստանդարտ մտածելակերպով, յուրահատուկ ոճային սանրվածքով ու հագուստով հետաքրքիր անձնավորություն, ում այդ օրերին տեսնելը տոն էր*:
2, Ասլանյան Հերմինե: Ներկա :-P Այս կետը կորող է փոփոխվել, եթե հանկարծ ուզեք))))
3, Գևորգյան Մարիա: Անսպառ էներգիայով, "Մախինջի վար" երգը հրաշալի կատարող, թիթիզիկ ու ժպիտիկ Մաշան, ով ԻՀԱՐԿԵ միակը չէր, որ ԻԿ* էր ուզում անել, բայց չգիտես ինչի միշտ էդպես էր ստացվում))))        
4, Դերձյան Արամ: Աաա-րամ-զամ-զամ*.. մեր աշխարհ տեսած, 12 երկրներում եղած* լուսանկարիչը, ում համար ժպում էր մեր սիրելի հարևանների պայծառ ներկայացուցիչներից մեկը:
5, Հակոբյան Շահանե: մեր պուճուրը*, մեր մռութիկ Շագան, ում համար ազգությունն ու կրոնը իրոք սահման չեն շատ լավ ընկերներ դառնալու համար:
6, Հարությունյան Թամարա: Բարի ժպիտով, հանգիստ, խելացի, տեղյակ Տոմըչկան, ում մաղթում ենք ամռանը գնալ Թբիլիսի Նրա հետ:
7, Մաչյան Ստեփան: Նահապետ* ջան!!! ))))))))))) Ստյոպի մասին ինչ գրեմ? կարելի է մի ամբողջ գիրք գրել ու վաճառքից ստացված հասույթով գնալ Թբիլիսի ման գալու.. չնայած ինքը կասեր` ինչ գործ ունեք իմ հոնորարի հետ? դուք գրեք, գրեք, էդքան խոսում եմ: :-P
8, Մինասյան Օֆելյա: հումորի ամենասուր ու ամենատեղին արտահայտման վարպետ ու  էլի լիքը ուրիշ ասպետկներում ուղղակի անփոխարինելի, ով մեր շատ սիրելի Գիայի դասին NFS  էր խաղում :-DDD
9, Պետրոսյան Մարինե: Մեր մյուս լուսանկարիչը, ամնեահանդուրժող, առավելագույնս կոնֆլիկներից խուսափող Մառս, ումով 5 տարի առաջ հիանում էր մեր ամբողջ կուրսը, իսկ հիմա հիացան իսրայելցի, գրեմանացի, վրացի, ադրբեջանցի, լիտվացի ու ռուս մեր դասախոսներն ու մասնակիցները!!!!
Թող ձեզ լինի նկարում փայլող արևը, սիրելինե'ր:
Հ.Գ. *-ով նշված են այն բառերն ու արտահայտությունները, որոնց հեղինակը ես չեմ:
շարունակելի

вторник, 8 марта 2011 г.

Գարնան հերթական նվերը

Սիրելինե'ր, գեղեցիկնե'ր, հավերժ գարուններ եմ ձեզ մաղթում.... Ժպտացե'ք.. Ժպտացեք, երբ տոն է, երբ տոն չէ, երբ աշխատում եք, երբ հանգստանում եք... ժպտացեք, երբ խնդիրներ ունեք.. ծիծաղեք խնդիրների երեսին ու հաղթեք նրանց: Ամեն օրը տոն սարքե'ք, աշխատանքն ու պարտականությունները տոն դարձրե'ք.... ինչու է պարտադիր տոնը ընկալել որպես անգործության մատնվելու պատրվակ??? բոլորովին... տոնե'ք, երջանիկ եղե'ք ու շարունակե'ք կյանքը իր հունով.... Միշտ գեղեցիկ եղեք` ժպտալով ու սիրելով.. ու ոչ շինծու արտաքինով... գեղեցիկ եղե'ք տոնով ու աշխատանքով.. գարնանային ծաղիկներ ձեզ ու անսահման ջերմություն....    

воскресенье, 6 марта 2011 г.

Լեզու նախնեաց..

Երեկ մեկնարկեց "Երկիր և մշակույթ" բարեգործական հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած Գրաբարի անվճար դասընթացը: Այն տևելու է երկու ամիս, շաբաթական երկու հանդիպում: Երկու հանդիպում` դասախոսի և ուսանողների.. երկու հանդիպում` անցյալի ոսկեշող լեզվի ու այսօրվա կիսագորշ, օտար բառերով առլեցուն հայերենի... Ասեմ, որ դասընթացը վարելու է ԵՊՀ գրաբարի դասախոս Գարիկ Մկրտչյանը: Որոշված էր, որ մասնակիցները դասընթացի վերջում ստանալու են վկայականներ, սակայն պրն. Մկրտչյանի խոսքերով, այդ վկայականը դեռ պետք է վաստակել: Որպես դասընթացի անմիջական մասնակից կարող եմ հավստիացնել, որ դասընթացի սկիզբը հաջողված էր, հավաքվել էր շատ ինտելեկտուալ մի խուբ, որն, ի զարման ինձ, բավական մեծ էր: Մասնակիցների հայացքների մեջ կարելի էր տեսնել ոգևորություն ու մեծ ձգտում:
Դե ինչ.. հաջողություն մաղթենք դասընթացին ու հավելենք` նախքան որևէ օտար լեզու սովորելը, սիրե'ք ձեր մայրենին ու ճանաչե'ք ձեր անցյալի փառահեղ լեզուն: 

Նկարներն ու իմ մտքերը.... մաս 2-րդ








суббота, 5 марта 2011 г.

Աշխատանք եք փնտրում? Դուք այն կունենաք)))


Հարցազրույց: Այս իրադարձությունը կարող է Ձեզ տալ աշխատանք ու  ամբողջովին փոխել Ձեր կյանքը: Հարցազրույցը սովորաբար տևում է 15-30 րոպե, ու յադ ընթացքում Դուք պետք է համոզեք Ձեր հարցազրուցավարին/գործատուին համոզել, որ նա շատ թեկնածուներից պետք է ընտի հենց Ձեզ:
Համաձայն հետազոտությունների` առաջին տպավորությունը ստեղծվում է`ելնելով  հետևյալ ցուցանիշներից.
·         7% - և արտաքինը
·         7% - ինտելեկտը և կրթությունը
·         38% - ձայնի տոնը
·         55% - «մարմնի լեզուն»:
Ձեր շարժումները, հարցերի պատասխանները հանդիսանում են խոսակցի համար կարևոր ցուցանիշներ:  Գոյություն ունեն շարժումներ, որոնք կարող են տեղեկություն տալ, որը, գուցե, ցանկանում էր թաքցնել հարցվողը: Այժմ դրանց մասին գիտեն ոչ միայն հոգեբանները, այլ մարդկային ռեսուրսների կառավարիչները: Հարցազրույցից առաջ փորձե'ք Ձեր ելույթը հայելու առաջ: Այդպես Դուք կարող եք տեսնել և ուղղել սխալները:

Մարմնի դիրքը
Եթե Ձեզ խնդրել են սպասել, մի' քայլեք այս ու այն կողմ. հավաքե'ք Ձեզ: Երբ կառաջարկեն նստել, նստեք ո'չ շատ հեռու, ո'չ շատ մոտ` խոսակցի դիմաց: Երկար մի' «դիրքավորվեք» և մի' փոխեք Ձեր դեմքի արտահայտությունն ավելի լուրջ արտահայտության, քանի որ Ձեր զրուցակիցը կմտածի, որ Դուք փորձում եք ավելի ինքնավստահ երևալ, քան իրականում: Ձեր լարվածության մասին է խոսում որտքը շարժելը կամ այն, որ Դուք նստել եք աթոռի ծայրին: Դուք ավելի շատ վստահություն կներշնչեք, եթե նստեք ` գլուխը ուղիղ պահած:

Հայացքը
Ուղիղ տեսողական կոնտակտը հարցազրույցի անհրաժեշտ մաս է հանդիսանում: Ցանկալի է խոսակցի աչքերի մեջ 10-15վայրկյան, որից հետո կարելի է հայցքը շրջել, հետո նորից կրկնել: Առավել հաճախ, նա, ով խոսում է, աչքերի կոնտակտն ավելի քիչ է պահում, քան նա, ով լսում է: Չի կարելի պատասխանել հարցին` ներքև նայելով: Դա կարող է դիտվել ոչ անկեղծ պատասխան:

Ձեռքերը
Պետք չէ գլուխը հենել ձեռքերին, խաչել ձեռքերը կամ արմունկները դնել սեղանին: Ձեռքերի շարժումնեը հասցրեք նվաղագույնի. Լավագույն տարբերակը կլինի դրանք ծնկներին դնել: Ձեռքով մի' դիպչեք դեմքին. քթին կամ շրթունքներին դիպչելը կարող է նշանակել, որ մարդը խաբում է:
Ականջներին և վզին դիպչելը անվստահության նշան է: 
Դուք նաև կարող եք հասկանալ Ձեր զրուցակցի «մարմնի լեզուն»: Այսպես.
ü  Գլուխը ձեռքերին հենելը և հայացքը շրջելը ձանձրանալու նշաններ են:
ü  Ձեռքերը խաչելը նշանակում է, որ խոսակիցը անհարմարություն է զգում:

Աղբյուրը` http://www.kinesica.pp.ua/



вторник, 1 марта 2011 г.

Ու եկավ Նապոյի գարունը...

Մարտի մեկ: Գարնան առաջին օր: Բնության զարթոնք: Սիրում եմ գարունը.....Սիրում եմ արևն ու  ջերմությունը.. ու թող մյուս եղանակները չնեղանան.. ես նրանց էլ եմ սիրում... Սակայն Այսօր գարուն է... ու ես սիրում եմ հենց գարունը... Բայց հետաքրքիր է, չէ?  Ոչ ոք չի ասում` շնորհավոր ձմռան, աշնան, ամռան առաջին օր.... նույնիսկ, եթե մարդիկ մյուս եղանակներն ավելի շատ են սիրում... մեկ է` ուրիշ է գարունը: Գարնանը ուրիշ կերպ ենք սպասում... Ուրիշ կերպ ուրախանում.. Ու այս օրն առավել քան երբևէ հասկանում ես, որ բնությունն ամենազոր է: Բնությունը թելադրում է իր կանոնները` նույնիսկ ամենասարսափելի սառույցներին ու քամիներին... Ու հենց այսօր առավոտյան արթնանալով`  այնպիսի ջերմություն զգացի.. արևը ներխուժել էր սենյակս ու գարունը մտել էր պատուհանիցս ներս... այսօր առանձնահատուկ առավոտ թվաց.... ու սա ամենը չէ` կա ևս մի բան, մի ավելի զարմանալի ու ողջունելի փաստ... Այո': Գարունը լավատես է: Գարունը ստիպում է մարդկանց հավատալ կյանքին.. տարվա մեջ գոնե մեկ օր գոհ լինել ու շնորհակալ` ապրելու համար: Դեռ երեկ հարց էի տալիս` կլինի մի օր, որ մեր ազգը չբողոքի? Այսօր կարող եմ վստահ ասել` այո', անշուշտ.. Կա այդպիսի օր.. ու դա գարնան առաջին օրն է: ու այսօր մարդկանց աչքերում տեսնում եմ հավատ, սեր, ջերմություն, ներողամտություն... մարդկանց հոգիները բաց են այսօր.... Ու գոհ են նույնիսկ մշտապես բողոքող ու դժգոհող ստատուսնեը.... :-)