воскресенье, 11 сентября 2011 г.

Լայնարձակ երկինք

Ասում են չէ` կան բաներ, որ այնքան շատ են, որ չեն հաշվվում.. կան բաներ, որ այնքան մեծ են, որ անծայր ու անսահման են թվում.. կան չէ բաներ, որ անթիվ անհամար են թվում.. որ անսպառ են թվում.. բայց թվում են չէ? լինում է չէ, երբ այդ անսահմանությունը գալիս նեղանում է կոկորդիդ շուրջ ու խեղդվում ես.. երբ այս անթիվ անհամար բաները այնքան քիչ են դառնում, որ ուզում ես ինքդ նկարել ու արարել դրանք.. ու հենց այդ ժամանակ, սկսում ես գնահատել անսահմանության ու անհամարության իրական արժեքը.. երբ լայնարձակ երկինքը սիրում ես միայն լայնարձակության համար, որ անթիվ աստղերը սիրում ես միայն շատության համար.. որ կարիք չունես աստղ նկարելու կամ աչքերդ փակելու, որ երևակայությանդ մեջ հորինես գոնե մի աստղ.. որ արևից տաքանաս ու ջերմություն ստանաս, ոչ թե` մրսես արևի ներկայությունից` արևի տակ մենակությունից... ասածս ինչ ա?)))) կյանքը գեղեցիկ ու իմաստալից ա, երբ մենակ չես, երբ կողքդ կան մարդիկ, ում վստահում ես, ում ուրախությունով ուրախանում ես ու ում տխրությունը կիսում ես: ու էդ մարդիկ մեզ ուղարկված են կոչվելու ընկեր.. ու պետք չի ոչևէ մեկից պահանջել կամ ակնկալել ընկեր լինել.. պետք ա ուղղակի լինել ընկեր... պետք ա ուղղակի նվիրվել ու չսպասել փոխադարձության.. կյանքը ինքը բումերանգի էֆֆեկտով է կառուցված.. կսիրվես, եթե սիրես.. քեզ կնվիրվեն, եթե դու ինքդ նվիրվես.. ու կունենաս ընկերներ, երբ ինքդ լինես իսկական ընկեր... երջանիկ եմ, սիրում եմ ձեզ :-* որ բազմահազար մարդկանցից հենց ձեզ հետ բախտ ունեմ ընկերություն անել.. ու որ ստիպված չեմ հորինել` էսպիսի բաներ գրելու համար, ուղղակի գրում եմ էն, ինչ կա...

Գուցե էս թեմային արդեն չափից շատ եմ անդրադառնում, բայց էդ միայն ձեր թյուր կարծիքն ա :D 
ես չեմ հոգի իմ ընկերներին գրառումներ նվիրել ու ասել, որ սիրում եմ բոլորիդ :)))  

Комментариев нет:

Отправить комментарий