воскресенье, 31 июля 2011 г.

Ամենախենթ արշավախումբը և Արագածի գագաթը

Նախապես ներողություն նկարներ չլինելու համար.. դրանք կլինեն վաղը :)

Էնքան շատ բան եմ ուզում գրեմ, որ մենակ վերնագրի համար մի 10 տարբերակ մտքիս գալիս ա))) հիմա իյչից սկսեմ, ինչով վերջացնեմ)) լավ, սպասեք, կենտրոնանում եմ :D Առավոտ 4:12 արթնանում եմ.. դե առավոտ  կամ էլ գիշերը.. եսիմ.. տենց.. մինչը պատրաստվում եմ, գնում եմ իսահակյանի արձանի մոտ, ժամը 7ն ա լինում... արշավականների մեծ մասն արդեն տեղում էր :) Շարժվում ենք.... սկսում ենք ավանդական ծանոթանալուց... ու օգտվելով առիթից մեկ անգամ ևս ասեեեեեմ` մենք ունենք հրաշք արշավախումբ ու ամենահրաշք րաբունապետները :) էսօրվա արշավականներին էլ հատուկ շնորհակալություն.. հա, ուրեմն ճանապարհը 1.5 ժամ տևեց ասում են, բայց էնքան տարված էինք խաղում մեր ավանդական մուլտիկների խաղը, որ ոչ մեկս չզգացինք, թե ոնց անցավ էդ 1.5 ժամը:

Ու սկսվեց վերելքը... դժվաաաաար ու անչափ հետաքրքիր.. դժվար ու հնարավորինս  ուրախ.. դժվար ու շատ առանց հոգնելու)) ամեն բարձունքի հետևում մի նոր հիասքանչ տեսարան.. հրաշալի մարգագետիններին հաջորդող կտրուկ վերելքներ ու իջվածքներ.. քարեր, քարեր ու էլի քարեեեր... շաաատ զատիկներ ու շաաատ թիթեռնեեր.. ձյուււււն.. ասում են` էդ ձյան մեջ ճիճու կա.. հա բայց ինչ անենք? ԼԱՎ ծիրանի մեջ էլ ճիճու կա :D

ուրիշ ա էլի հավեսով արշավախումբը.. երբ ժամանկը չես զգում.. երբ միայն ծիծաղ կա, իրար օգնել կա, իրար մասին հոգ տանել կա, հետաքրքիր ու առողջ քննարկում կա... չկան կրունկով կոշիկներ ու չկան "գերզարգացած տեխնոլոգիաներ" :D երբ կա ձգտուււմ դեպի վեր ու վեր.. երբ կա կամք` անելու անհնար թվացողը.. երբ կա մալինայի կամպոտ, հոմով կեքս ու Մեծ սնիկեեեեերս)))))

ու սենց շատ գնացինք, թե` քիչ, հասանք Գագաթ... Հարավային Գագաթ.... ուխաաաաաաաաաաաաաաշ)) չէ, չեմ պատկերացնում ինչ բառերով կարելի ա նկարագրել էդ ցնծությունը.. էդ ուրախությունը.. էդ հաղթանակը... ոչ մի բանի հետ համեմատելու չի... որ սենց լուսավորվում եես, որ էն կիսասպառ էներգիադ մի վայրկյանում լցվում ա երակներիդ մեջ, քեզ էնպես առույգ ես զգում, ասես` հենց նոր 14 օրյան հանգստից ես վերադարձել, ոչ թե հարյուրավոր մետրեր բարձրացել ես... դժվաաար ու... հա, էդ արդեն ասել եմ, նորից չասեմ)))

Վերջերս հա, մի տեսակ քաղաքում շատացել էին արտասահմանցինեը, բայց Արագածի գագաթին? փաստորեն.. մեր Արագածը նրանց էլ էր գրավել.... բայց արտասահմանցիների մասին շատ են գրում, ես այսօր այլ բան եմ պատմում)) կա չէ, հաց ուտել, երգել, պարե, ուրախանալ, ձեռք ձեռքի տալ ու վայելել ընկերներ ունենալու գերագույն հաճույքը... հպարտանում եմ ձեզնով.. բայց արագածի գագաթին կերած հացն ու պանիրը չես փոխի ոչ մի այլ սնունդի հետ... Արագածի գագաթին պարած պարը չես համեմատի ոչ մի պարի հետ.. ու Արագածի գագաթին երգած երգը չի կարող համեմատվել ոչ մի խոռում երգված երգի հետ...
Երջանիկ եմ, որ կյանքիս այս օրը այս տեղում, այս կերպ ու այսպիսի ընկերական շրջանում անցկացրի.... 

Վայրեջքն ու Քարի լճի արկածները հաջորդիվ :) 

Комментариев нет:

Отправить комментарий