воскресенье, 24 апреля 2011 г.

Մեկ ու կես միլիոն ու մեկ ամբողջ աշխարհ....

… - Չեմ ուզում խոսել դրա մասին…
- Գուցե դրա համար էլ մենա՞կ ես մնացել ցավիդ հետ:
- Ես մենակ չեմ ցավիս հետ…
Մի՞թե մենակ չեմ, գուցե փորձում եմ ինքս ինձ համոզե՞լ կամ գուցե խաբու՞մ եմ ինձ: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ խաբել. Իսկ այժմ ինքս ի՞նձ եմ խաբում: Սա երևի երազ է՞, մղձավա՞նջ, իսկ եթե ճշմարտությու՞ն է: Հարցեր, որոնք անպատասխան են մնալու, հարցեր որոնց պատասխանը ցավեցնելու է հոգիս: Ինչու՞ … Ատում եմ այդ ինչուն…
Ինչ է կատարվում, մի՞թե այսքան թույլ եմ … ու՞ր է լավատեսությունս … հրաշքների նկատմամբ անսահման հավատս …
Էհհհ, մի տեղ կարդացել եմ ‘չեմ հասկանում աչքերիցս է թաշկինակը թրջվում, թ՞ե թաշկինակիցս` աճքերս ’: Կարդացի ու այն ժամանակ այդպես էլ չհասկացա, իսկ հիմա զգում եմ, որ աչքերի առցունքը վերջանում է մի պահ, ու այդ ժամանակ, երբ արտասվում էհոգիդ, թաշկինակդ սկսում է թրջել աչքերդ …
Ինչու՞ եմ գրում, էլի այս ինչուն….
Չեմ ուզում ցավս փաթաթել մեկի վզին, ուզում եմ միայնակ տանել այն, ինչ ինձ համար է նախատեսված: Իսկ գրածս կարդալու ու մի պահ նեղվելու են գուցե շատերը… Ներեցե’ք, մարդիկ … Ուղղակի վերջում ամեն ինչ, բոլորն ու այդ ինչուները դառնում են մի դեմք` հարազատ ու այնքա~~ն սիրելի, ու մեխվում թաց աչքերիս առաջ, չեն մոտենում ու չեն էլ հեռանում շատ երկար, միչև որ լսում եմ ինձ կանչող ձայն կամ հեռախոսի զանգ կամ Հախվերդյանի ձայնը, որ արդեն հազարերորդ անգամ ասում է “հրաշքները դեռ կան…”
  



Հա.. ես հավատում եմ հրաշքների.. ու հավատում եմ, որ մի տեղ... մի օր... մի հրաշքով....

Комментариев нет:

Отправить комментарий