пятница, 15 апреля 2011 г.

Հետաքրքիր է իմանալ մաս 2

1, Ձյան փաթիլները բաժանվում են 9 խմբի, որոնք ընդգրկում են 48 տեսակ: Այս եզրահանգմանն է եկել պրոֆեսոր Ա. Զամորակին 1955թվականին:

2, Մեկ լիլիոնը արտասանելու համար` բոլոր թվերն արտասանելով, օրական 8ժամ աշխատելով, կպահանջվի 3,5 ամիս: 

3, Հարյուրամյակների ընթացքում հնդիկ մաթեմատիկոսների ստեղծած թվերը ենթարկվել են փոփոխությունների.. Միակ թիվը, որ չի փոփոխվել 0-ն է:

4, Բարձրակրունկ կոշիկներն ի հայտ են եկել Փարիզում դեռևս անցած դարերում: Փողոցները սալահատակված չէին, մարդիկ խրվում էին ցեխի մեջ: Եվ հնարագետ կոշկակարները ստեղծեցին բարձր կրունկներ ցեխոտ փողոցներն անցնելու համար: 
Հետագայում տղամարդիկ հրաժարվեցին այդ կրունկներից, իսկ կանայք հավատարիմ մնացին բարձրակրունկներին, իհարկե, ոչ թե չցեխոտվելու, այլև նրբագեղության համար: 

5, Ճապոնիայում սեպտեմբերի 15-ին նշվում է տարիքը հարգելու տոնը:

6, 33 տարեկանում Խ. Աբովյանը գրել է <Վերք Հայաստանի> վեպը, Հ. Թումանյանն ավարտել է <Անուշի> երկրորդ տարբերակը, Ավ. Իսահակյանը գրել է <Աբու-Լալա Մահարի> պոեմը, Պ. Սևակն սկսել և հաջորդ տարում ավարտել է <Անլռելի զանգակատուն> պոեմը: 

Շարունակելի :)




Комментариев нет:

Отправить комментарий