вторник, 5 апреля 2011 г.

Բարեգործություն ուրիշի հաշվին

Մի Տաշիր... մի մրցանակաբաշխություն.. մի քանի ժամ համերգ... մի քանի բնակարան ու մի քանի մեքենա` ոչ սովորական, բնակարանի գին ուեցող... ու դա մեզ հերիք էր, որ հերթական անգամ ցեխը մտցնենք նրանց, ովքեր լավ թե վատ, ինչքան կարողանում են Հայաստան են ներկայացնում աշխարհին... հա, ես էլ նենց մի չեմ գժվում էդ սուտի երգչիստների ու ներկած տիկների զռռոցը լսելուց կամ էլ չեմ հինանում, որ մենակ թողի մասին են մտածում... բայց այ մաաաարդ, Ձեզ ինչ????? ձեր ինչ գործն ա, թե ով ում բնակարան նվիրեց??? չէէ... ոնց կլինիիի.. բոլորի ստատուսները, բոլորի հոդվածները, քոմմենթներն ու նկարները էդ թեմայով են... հազիվ առիթ ա սրան - նրան մեղադրել, բողոքել... Կարիքավոր ընտանրինքերի մասին մտածող եք, ինքներդ մի բանով օգնեք.. գիտեք ես ինչ եմ հասկանում բարեգործություն անելով??? տալ դիմացինիդ էն, ինչի կարիքը նա ունի.. տալ նրան, ում չես էլ ճանաչում.. բայց տեսնում ես, ունի օգնությանդ կարիքը... ու հեչ պարտադիր չի, որ դա լինի բնակարան, եթե դու ինքդ, անձամբ չունես էդ բնակարանի կարիքը... իսկ եթե կան մարդիկ,., ովքեր մեկի փոխարեն 10 բնակարան են ուզում, ով իրավունք ունի նրանց ԿՈՉ անել բարեգործություն անել???? բարեգործություն եք ուզում, ձեր թանկագին ժամանակից մի 2 ժամ տրամադրեք մակատան երեխեքին.. գնացեք հետները ֆուտբոլ խաղացեք.. այ թե կուրախանաաան... իսկ նրանք, ովքեր ունեն հնարավորություն ու ցանկություն բնակարանով ապահովել անապաստանների.. իրենք առանց ձեր հորդորների էլ կանեն.. կօգնեն.. կնվիրեն... բարեգործի տիտղոսը կվաստակեն..
Հ. Գ. հիշեցի մեր պատմության դասատուին... իրա դաս պատմելը... ինչ ոգևորությամբ էր "բացատրում" նոր դասը.... ու թեմային շատ սազական, նրա մի ասածը` ու հարսի պարարտ հետույքով փեսային լավություն են անում... կներեք, իհարկե, շատ կոպիտ ստացվեց.. բայց ես էլ իմ կարծիքը սենց եմ հայտնում!!!!! 

1 комментарий:

  1. հա, ես չգիտեմ ինչ է նշանակում տուն չունենալ.. արթնանալ քաղցից ու չկարողանալ քնել ցրտի պատճառով.. բայց ես ոչ մեկին չեմ խնդրի բարեգործություն անել.. ինքս իմ հնարավորությունների սահմաններում անում եմ ու գիտեմ, որ ավելի շատ են մարդիկ, ովքեր աջակցության ու ժպիտի կարիք ունեն, քան էդ XXX բնակարանների... դրանց մեջ արդեն ապրել էլ չի լինի, էնքան խոսեցինք...

    ОтветитьУдалить