пятница, 15 апреля 2011 г.

Ի'մ Արարատ

Ոչ մի տեղից Արարատս այնքան մոտիկ չի երևում ինձ, որքան իմ ամեն օրվա կանգառից... Ցավոք, զմեն օր չեմ ունենում երջանկություն` տեսնելու Նրան ամբողջ վեհությամբ.. երբեմն թաքնվում է ամպերի մեջ, երբեմն խռովում է ու թաղվում մշուշի մեջ... բայց երբեմն այնքան լավ տրամադրությամբ է արթնանում ու ձյունապատ գագաթն այնպես է շողում, որ թվում է հենց ափիս մեջ է... Այդ օրերին ավելի դանդաղ եմ քայլում դեպի ինձ սպասող երթուղայինը... քայլում եմ` աչքս չկտրելով Արարատից... Այնքան մաքուր ու պարզ է երկրնքը և այնպես հպարտ է կանգնած Նա... Ու այդ օրերին ավելի քան երբևէ հավատում եմ` ԿԳԱ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ ԻՄ ՈՒ ԱՐԱՐԱՏԻՍ ԵՐԱԶԱՆՔԸ... մենք կլինենք միասին.. Նա կլինի իմը, իսկ ես կշարունակեմ պաշտել Նրան որպես հոգուս ու արդեն մարմնիս մի կտորը...












Երազանքս է բարձրանալ Արարատն ու մեր դրոշը ծածանել Արարատիս գագաթից....


Комментариев нет:

Отправить комментарий