Ուժեղ լինելը նրա բնավորության ամենաակնհայտ գիծն է... Դա նույնիսկ ավելին է, քան բնավորությունը: Դա նրա էությունն է, նրա ապրելակերպն է, նրա աշխարհայացքը... Ընկերներն ու կոլեգաները, հարևանները, ծանոթները... մարդիկ, ովքեր նրան տեսնում են ամեն օր, բայց չեն ճանաչում, սիրում են նրան.. Սիրում են անկեղծության, անմիջականության ու ժպիտի համար: Նրա այդքան ուժեղ լինելու համար նրան միշտ գովում ու հիանում են բոլորը.. Նա սովորական աղջիկ չէ. Նրա մեջ կա ուժեղ կրակ, անսպառ էներգիա.. երկար ժամեր աշխատելու, գիշերները չքնելու, ամեն ինչ հասցնելու ուժ կա նրա մեջ... Դա գուցե Աստծո կողմից պարգև է կամ փոխհատուցում ինչ - որ բանի... Նրա ամեն օրը 26-28 ժամ է, նրա ցերեկը` 18-20 ժամ, իսկ գիշերը նրա կարճ է.. Նրան անհնար է տեսնել թևաթափ, դժգոհ, արցունքոտ աչքերով.. Նա միշտ ամեն ինչ հասցնում է, միշտ գոհ է, միշտ ժպտում է իր ու մյուսների խնդիրների հենց երեսին.. Նրա համար չկան փակ դռներ, նրա համար ամեն խնդիր հերթական, նույնիսկ ավելի գրավիչ հնարավորություն է.. Ու նա երջանիկ է... Երջանիկ է արթնանում ամեն առավոտ.. երջանիկ է ամեն աշխատանքային օր ու ամեն կիրակի... Չնայած նա չի սիրում կիրակիները)))

Комментариев нет:
Отправить комментарий