четверг, 14 апреля 2011 г.

Հետաքրքիր է իմանալ

Մի քանի հետաքրքիր փաստեր, որ այսօր "աչքովս ընկան" իմ սիրած գրքերից մեկը` Ա. Փարսադանյան <Գիտե?ք որ>, թերթելիս: :-)

1, Աշխարհի ամենամեծ գլոբուսը, որն ունի 30 տոննա քաշ և 10 մետր տրմագիծ, ստեղծել է իտալացի Օրֆեո Բարտոլուչչին:




2,  Փողկապը 1656թ. մայիսի 18-ին առաջին անգամ երևաց Փարիզում: 


3, Մարդկության ամենահին գյուտերից մեկը ասեղն է: Դա միակ իրն է, որը ամենաքիչն է ձևափոխությունների ենթարկվել դարերի ընթացքում: 



4, Ամենաերկար վերնագիրն ունի Լոնդոնում 1633թ-ին լույս տեսած մի գիրք: Այն ունի 3999 նիշ կամ 670 բառ: 


5, Աշխարհում անվանում ունեցող ամենակարճը ԱՄՆ-ի Մոնթանա նահանգի Ռոու գետն է, որը թափվում է Միսսուրի: Պաշտոնական տվյալներով նրա երկարությունը 61 մ է: 

6, Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի <Թշվառներ> վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետով, 57 կետ-գծիկով և 4 գծիկով:

7, Ամենախոշոր ավտոբուսը կառուցվել է ԱՄՆ-ում, <Ուեյն> ֆիրմայի կողմից: Այն ունի 18մ երկարություն և 121 նստատեղ: 


8, Ամենաշատ ոտքերն ունի Եվրոպայի հարավում հանդիպող բազմոտանիների մի տեսակ` 171-177 զույգ:

9, Կատուն միայն լսում է այն, ինչ իրեն հարկավոր է: Նա կարող է լսել մկան ոտնաձայնը, բայց կրակոցի ձայնից չարթնանալ: 



10, Ստոկհոլմի առևտրական կենտրոնում դրվեց մի մեծ հայելի, կողքին` քողարկված կինոխցիկ: Պարզվեց, որ օրվա ընթացքում հայելու առջև իրեն նայել են 412 կին և ..... 778 տղամարդ:



Ու վերջում` ամենաերջանիկ մարդն աշխարհում ԵՍ եմ.. քանի որ ունեմ ամենալավ ծնողները, ամենալավ ընտանիքը, ամենալավ ընկերները, ամենալավ աշխատանքն ու ամենաուժեղ հավատը: :)
Ժպտացե'ք: 



Комментариев нет:

Отправить комментарий