понедельник, 21 февраля 2011 г.

Պարգևենք ժպիտ...

Անցավ այդքան քննարկվող ու քննարդատվող Սբ. Վալենտինի օրը.... Ոմանց համար այդ օրը սովորական երկուշաբթի էր, ոմանց համար մի մեծ պատասխանատվության ու "ծախսի տակ" գցող օր... ոմանց համար` գուցե լավ առիթ սեր խոստովանելու... ինչևէ... Եկավ մեզ ավելի  սրտամոտ ու հարազատ մի օր` Սուրբ Սարգիսը... հնուց եկած գեղեցիկ ծիսակատարություններ.. գեղեցիկ նվերներ... սպիտակ ձիով ասպետ... աղի բլիթ.... խորհրդավոր երազներ.. ոմանց համար էլ կրկին սովորական օր.... Դա էլ անցավ.. ու մնաց մնացին միայն ժպիտներ մի խումբ մարդկանց հոգում, ովքեր այդ օրը հանդիպեցին մի խումբ երիտասարդ, կյանքով լի աղջիկների, որոնց համար այդ օրը ոչ միայն աղի բլիթի օր էր.. այլ ժպիտ պարգևելու օր.. ժպիտ` անժանոթներին.. ժպիտ նրանց, ովքեր գուցե այդ օրը այնքան ունեին դրա կարիքը... Համաձայնվե'ք` ողջունելի է, որ դեռ կան ՊԱՐԱՊ մարդիկ, ովքեր բացի աշխատանքից, ուսումից, առօրյա հոգսերից բողոքելուց, դժգոհելուց ու երկիրը փնովելուց, ժամանակ են գտնում մարդկանց ժպիտ նվիրելու համար... ով գիտի` գուցե նրանք էլ ունեին շատ կարևոր այլ գործեր... ով գիտի, գուցե նրանցից մեկը այդ ընթացքում կարող էր աղի բլիթ ուտել, որ հանկարծ բաց չթողնի իր ասպետին տեսնելու հնարավորությունը` գոնե երազում.... բայց ո'չ. նրանք նախընտրեցին այդ երեկոն անցկացնել` շրջելով բակերում ու փողոցներում... մարդկանց բարեմաղթանքներ նվիրելով ու ժպիտ պարգևելով... Ու հասկանում ես, որ հենց նման մարդկանց շնորհիվ է կյանքը դառնում ավելի գւոնավոր... ու հասկանում ես, որ նման դրական նախաձեռնությունների կարքն այնքան շատ ունենք... ես.. դու.. նա.. մենք.. բոլորս... քանի որ այնքան շատ են հոգսերը, այնքան շատ են խնդիրները... պետք է մի պահ ուղղակի կանգնել, մոռանալ ամեն ինչ, որ զարմացած կամ մի քիչ բարկացած, կամ էլ թե` անակնկալի եկած ժպտալ... հպարտանում եմ ձեզնով ու ձեզնից յուրաքանչյուրով, Աղջիկնե'ր... չնայած պատիվ ունեմ ճանաչելու այս գեղեցիկ ակցիայի նախաձեռնողներից միայն մեկին` այնուհանդերձ` շնորհակալ եմ բոլորիցդ: Ահա', նայե'ք ու հիացե'ք... նայե'ք ու հերի'ք է բողոքեք: Ուղղակի ժպտացե'ք ու ժպիտ նվիրե'ք: Հոլովակը շուտով :-)  

Комментариев нет:

Отправить комментарий