среда, 9 февраля 2011 г.

Սառնարանն ու Տեսախցիկը

Հանդիպում են մի օր Սառնարանն ու Տեսախցիկը: Սառնարանը` մեեեծ, իմաստուն, հարգանք վայելող, սառնասիրտ ու լուռ... իսկ Տեսախցիկնը` փոքրիկ, միամիտ, անկեղծ ու չաչանակ))))) սիարահարվեց Տեսախցիկը սառնարանին` ինքնամոռաց, առանց հասկանալու անգամ, թե ինչ է սերը... առանց գիտակցելու, թե դա ինչպես պատահեց ու երբ.. իսկ սառնարանը` մեեեծ, խելացի ու սառը, պարուրեց փոքրիկ տեսախցիկին անսահման ջերմությամբ, հոգատարությամբ ու ուշադրությամբ.... Ու Տեսախցիկը. առանց հասկանալու, վայելում էր իր երջանկությունը, նկարում ամեն օրն ու ժամը իր սիրելիի հետ: Ու ամեն անգամ պտտելով իր իսկ նկարած ժապավենը` հպարտանում էր, հիանում էր իր սիրով, իր սիրելով, իրենց աշխարհով... ուր տեղ չունեին ո'չ հեռուստացույցները, ո'չ արդուկները, ո'չ էլ գազօջախները: Նրա ժապավենի վրա ամեն ինչ մաքուր ու պարզ էր, ինչպես որ ինքը` փոքրիկ Տեսախցիկն էր: Ու անցնում էին օրեր, ու անցնում էին ամիսներ, տարիներ.... ու Տեսախցիկւ չէր էլ զարմանում, թե ինչպես կարող է ՍԱՌնարանը տաքացնել.. Չէր մտածում, թե ինչպես  կարող է սառույցն այրել: "Ախր, երբ փոքր էինք,  էսկիմո վաճառող ձյաձյան գալիս էր, ասում էր` էրեխեք, զգույշ եղե'ք, կվառեք մատիկներդ..": իսկ Տեսախցիկը ծիծաղում էր, ու զնգում էր նրա ծիծաղը.. ինչպես կարող է սառույցն այրել....... Հիմա, երբ Տեսախցիկը մի քիչ մեծացել էր, մեծացել էր այնքան, որ նույնիսկ սիրահարվել էր Սառանարանին, հասկանում էր այնքան, որ Սառնարանը կարող է տաքացնել...))))  Չէ', չէ', Սառնարանս հո բոլորին չի տաքացնում? Նա միայն ինձ է տաքացնում, ԻՆՁ` իր սիրելի փոքրիկին: Ու պտտվում էր ժապավենը, ու երջանիկ էր Տեսախցիկը, իսկ Սառնարանը` լուրջ, լուռ ու սիրելի.. իսկ Սառնարանը`սառն ու ջերմացնող... տաքացնում էր իր Տեսախցիկին, հոգ տանում, սվորեցնում էր ոչ միայն նկարել, այլ տեսնել նկարից ավելին: Բայց Տեսախցիկն ուներ միայն մի աչք ու դրանով տեսնում էր միայն երկարություն ու լայնություն, իսկ խորություն չէր տեսնում: Խեղճ Տեսախցիկնը չգիտեր էլ, որ աշխարհում կան կենդանի արարածներ, ովքեր երկու աչք ունեն ու տեսնում են ավելին, քան կա ժապավենի վրա...ու իրեն օգտագործում են միայն երջանիկ պահերը նկարելու, հետո էլ` անընդհատ ժապավենը պտտելով հիշելու համար... իսկ ինքը... Հիմարի'կ, հիմարի'կ Տեսախցիկ... սիրահարվել էր ու չէր էլ հասկանում, որ խոհանոցում տեղ չունի....  

Комментариев нет:

Отправить комментарий