среда, 13 июля 2011 г.

Ընկերությունը...

Ընկերությունը անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածությունը:

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:

Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը,նրան հավատարիմ ընկեր է տալիս:

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանից, այլ նրանով, թե ինչ ինքներս ենք մատուցում:

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված:

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունը ավելի հազվադեպ է:

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է:

Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:

Քայլ առ քայլը առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության: Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի:

Ընկերությունը դրամագլուխ է, տոկոսները որի երբեք չեն կորչում:

Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ:

Աստված մեզ ազգականներ է պարգևում. ընկերներ մենք ինքներս ենք ընտրում:

Կան երեք տեսակ ընկերներ. ընկերներ, որոնք ձեզ սիրում են, ընկերներ, որոնք ձեր նկատմամաբ անտարբեր են, և ընկերներ, որոնք ձեզ ատում են:

Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի էլ չի սկսել երբեք:

Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին:

Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը`
երբեք:

Նա չէ ընկերը, որ խղճում է, այլ նա, ով օգնում է:   


Комментариев нет:

Отправить комментарий