вторник, 26 июля 2011 г.

Վիտամին Լ

-Եթե նույնիսկ երկնքից աստղեր իջացնի ինձ համար.....
-Հա, փաստերեն, էդ ա ամենակարևորը....
-Դե չէ...


Հիշում ես էս խոսակցությունը? Ահ, ոնց պիտի հիշես, դու չես էլ կարդում հիմա.... Բայց ես հիշում եմ.. ու հիշում եմ նաև, որ աստղ իջեցնելը ամենամեծ հերոսությունը չէր ինձ համար.... Հիմա հասկանաում եմ` աստղ եմ ուզում.... լույս եմ ուզում.. ուզում եմ, որ ինձ լույս նվիրես... Իմ ամենալուսավոր աշխարհը պարզվում է էլի լույսի կարիք ունի... Հա, իմ լույսը ինձ չի լուսավորում.. իմ լույսը միայն իմ սիրելի մարդկանց է լուսավորում :) ու միայն դրա արտացոլքն է ինձ հասնում... իսկ պատկերացնում ես, այդ լույսի անդրադարձը որքան խավար պիտի որ դարձած լինի... իսկ ես շատ լուսավոր լույս եմ ուզում.. ոչ թե աղոտ երազանք, այլ իսկական պայծառ ու մաքուր լույս.... Ու էդ ժամանակ գուցե իմ լույսն է'լ ավելի ուժեղ լինի, ու ավելի շատ մարդիկ լուսավորվեն իմ լույսից... ու գուցե այդ ժամանակ իմ լույսի անդրադարձը ոչ թե աղոտ լինի, այլ նույնքան պայծառ... հայելային ու ոչ` աղոտ ու խամրած ...

Դե ինչ, դու մտածիր, թե որտեղ գտնես այդ լույսն ինձ համար, իսկ ես գնամ շարունակեմ լուսավորել մարդկանց, քանզի իմ լույսի աղբյուրն ինձ վաղուց հայտնեի է...

Իմ սիրելի ընկերներ ու անծանոթներ, լույս, ժպիտ ու սեր եմ ուղարկում ձեզ... բոլորիդ.... բոլորիդ... ու բոլորիդ..... ու եթե կարողացա մի կտոր ժպիտ նկարել ձեզնից որևէ մեկի շուրթերի անկյունում... կամ գուցե աչքերում.. կամ էլ հոգում, ուրեմն իմ լույսը դեռ երկար կապրի ու կապրեցնի :) Սիրե'ք կյանքը, որ կյանքն էլ ձեզ սիրիր... 

Комментариев нет:

Отправить комментарий