пятница, 15 июля 2011 г.

Երբ...

Երբ ամեն ինչ պտտվում է շուրջդ, երբ կարծում ես, թե ոչ թե երկրագունդն էլ կլոր, այլ` դու ես հայտնվել էդ կլորի մեջտեղում... երբ աշխարհը դառնում է ավելի գունավոր ու ավելի գեղեցիկ... երբ կյանքը հոսում է ոչ թե գետերով ու լցվում ծովը, այլ` երակներիդ միջով է անցնում ողջ աշխարհը ու ամեն ինչ հոսում է դեպի սիրտդ... երբ բոլորը ժպտում են, երբ շուրջդ շատանում են ժպտացող իրերն ու արևը առավոտյան ոչ թե լույս է տալիս, այլ` ականջիդ շշնջում է` բարև... երբ արևամուտից հետո ոչ թե գույները խտանում են ու դառնում մի ամբողջ, այլ մութը շողում է... երբ աչքերդ թարթում ես ոչ թե ինքնաբերաբերաբար, այլ` մտածված, որ ամեն անգամ տեսնես նույն պատկերը, ու երբ այլ վայրկյանները դառնում եմ օրվա առավել գեղեցիկ հատվածը... երբ սկսում ես չտեսնել այն, ինչ մի ժամանակ չես սիրել.. ու երբ սկսում ես լսել ոչ թե ներքին ձայնդ, այլ զգում ես ամեն մի բջիջի շարժվելը ներսումդ.. երբ մարմնիդ մեջ ամեն ինչի տեղը հասկանում ես, երբ չես կասկածում հոգու գոյությանը, քանզի զգում ես, որ հոգուդ լարերը բոլորը միահամուռ մի երգ են երգում.. բոլորը մի բան են ասում... մարդիկ շուրջդ քայլում են ոչ թե անտարբեր հայացքով, այլ խոսում են հետդ` այո.. էդպես է, որ կա.. ճիշտ է.. շատ լավ է... բոլորի աչքերի մեջ մի կայծ ես տեսնում ու հաջորդ քայլին հասկանում ես, որ ծանոթ կայծ էր... ահաաաա, նրա աչքերի կայծն է.... հա, փաստորեն մի բան հասավարակշռությունից դուրս է եկել.. թե հավասարակշռվել է??? հապաաաաա???? գուցե լավ մտածել??? մտածեեել?? չէ, մի բան այն չէ, մտածելը ուրիշ դեպքերի համար է.. գուցե... գուցե... գուցե ուղղակի զգալ? փշաքաղվեցի... վախից? զգալ հա? հա.. զգալ... ինչու վախենալ???? հավատալ... ինչից խուսափել??? բայց աչքերը... աչքերի գույնը..... հա... աչքերը նույն գույնն ունեն, ինչ երջանկությունը.... իմ երջանկությունը... իսկ հայացքը..... բայց չեմ սիրում.. չէ.. մի րոպե... չեմ սիրում... խենթանում եմ... խենթանում եմ.... քո երջանկության գույն ունեցող աչքերը... երջանկության բանաձևը հենց քո անվան մեջ է... ու երջանկությանը ձայնը հենց իմ անունն է` քո արտասանությամբ.... իսկ երջանկության համը... երջանկության համը քո շուրթերի համն է... ճիշտ նույնը... ու երջանիկ լինելը հենց այն տարերքն է, որի մեջ հիմա պարում ենք մենք... դու ես երջանիկ.. ու դա է երջանկությունը.. ես եմ երջանիկ.. ու դա է քո երջանկության արդյունքը... սիրում եմ քեզ....... ու դա է իմ կյանքի ամենագեղեցիկ սկիզբը....

Комментариев нет:

Отправить комментарий