Էսպես շատ գնացինք, թե քիչ, "գոռոդկի" խաղալով հասանք.. հասնաք Բազալեթի.. Առաջին պահին մեզ մեծ հիասթափություն էր սպասում` փոքրիկ, ոչ այնքան հյուրընկալ, հազիվ հյուրանոց հիշեցնող մի շինություն` խոստացված* 5աստղանի հյուրանոցի փոխարեն.. ոչ բիլիարդ, ոչ թեննիս, ոչ disco, ոչ նույնիսկ լիճ.. մեզ սպասում էին ադրբեջանցի մասնակիցները (նրանք առաջինն էին ժամանել): Առաջին պահին կարծես ոչինչ չզգացի... Այն միտքը, որ ադրբեջանցիների հետ "հաց եմ ուտելու" անկեղծ ասեմ, ամբողջ ճանապարհին ինձ սարսափեցնում էր. դե ինչ ասեմ? ներ'ք ու լուսավորե'ք ինձ` մթյալիս, որ երբեք նման առիթ չէր ունեցել: ինչևէ ամեն ինչ բարեհաջող սկիզբ ունեցավ: Մի քիչ զրուցեցինք, ծանոթացանք, ընթրեցինք: Այստեղ ևս հիասթափություն էր սպասում մեզ.. ուտելիքը առաջին օրը անքան էլ համեղ ու բավարար չթվաց... Իսկ սենյակնեում արդեն մեզ էր սպասում տարածքի նեղության ոչ այնքան հաճելի փաստը... ու այսքանով հանդերձ, ես երջանիկ էի, որ հայտվել էմ այդ բանտ* հիշեցնող շինությունում... Հետո հասրմարվելու էինք ու սիրելու էինք մեր սենյակները, անհամբեր սպասելու էինք մեր ուտելու ժամին... Բոլորս ինչ-որ բանից դժգոհ էինք, բոլորդ ինչ - որ ավել բաի կարիք ուներինք, բայց բոլորս ուրախ էինք.. ով իմանար, թե Երևան վերադառնալով այդքան կարոտելու ենք նույնիսկ մեր թեյի բաժակների շուրջ թափառող մրջյուններին, որոնք գուցե նաև հանդգնել էին հատեսել մեր կերակուրները, մինչ մենք համակ ուշադրությամբ դասախոսություն վերջին րոպեններն էինք վայելում... )))))))) Բազալեթիում անցկացրած յուրաքանչյուր օրը առավելագույնս հագեցած էր ու հիշատակման արժանի: Ինչ խոսք, կային թերություններ, կային դասախոսներ ու մասնակիցներ, ում մասին հիշելիս չենք ժպտում... բայց սովորության համաձայն, ես պահում եմ լավը, իսկ վատից ուղղակի "սովորում եմ" չլինել էդպիսին: :-)

Հրաշալի էին մեր ինթերքալչըրըլ իվնինգները, քննարկումենր, երգերը, պարերը, խաղերը, անկեղծությունն ու նույնիսկ համարձակությունը...

դե այսօր այսքանը, համաձայն եմ, որ մի տեսակ ձաձրալի ու ոչ ամբողջական գրառում ստացվեց.. բայց ես ժպտում եմ: մաղթում եմ և ձեզ սիրելի ընթերցողներ մի բուռ ժպիտ ու հավատ նոր օրվա համար: :-) :-) :-)
շարունակելի
Комментариев нет:
Отправить комментарий