вторник, 1 марта 2011 г.

Ու եկավ Նապոյի գարունը...

Մարտի մեկ: Գարնան առաջին օր: Բնության զարթոնք: Սիրում եմ գարունը.....Սիրում եմ արևն ու  ջերմությունը.. ու թող մյուս եղանակները չնեղանան.. ես նրանց էլ եմ սիրում... Սակայն Այսօր գարուն է... ու ես սիրում եմ հենց գարունը... Բայց հետաքրքիր է, չէ?  Ոչ ոք չի ասում` շնորհավոր ձմռան, աշնան, ամռան առաջին օր.... նույնիսկ, եթե մարդիկ մյուս եղանակներն ավելի շատ են սիրում... մեկ է` ուրիշ է գարունը: Գարնանը ուրիշ կերպ ենք սպասում... Ուրիշ կերպ ուրախանում.. Ու այս օրն առավել քան երբևէ հասկանում ես, որ բնությունն ամենազոր է: Բնությունը թելադրում է իր կանոնները` նույնիսկ ամենասարսափելի սառույցներին ու քամիներին... Ու հենց այսօր առավոտյան արթնանալով`  այնպիսի ջերմություն զգացի.. արևը ներխուժել էր սենյակս ու գարունը մտել էր պատուհանիցս ներս... այսօր առանձնահատուկ առավոտ թվաց.... ու սա ամենը չէ` կա ևս մի բան, մի ավելի զարմանալի ու ողջունելի փաստ... Այո': Գարունը լավատես է: Գարունը ստիպում է մարդկանց հավատալ կյանքին.. տարվա մեջ գոնե մեկ օր գոհ լինել ու շնորհակալ` ապրելու համար: Դեռ երեկ հարց էի տալիս` կլինի մի օր, որ մեր ազգը չբողոքի? Այսօր կարող եմ վստահ ասել` այո', անշուշտ.. Կա այդպիսի օր.. ու դա գարնան առաջին օրն է: ու այսօր մարդկանց աչքերում տեսնում եմ հավատ, սեր, ջերմություն, ներողամտություն... մարդկանց հոգիները բաց են այսօր.... Ու գոհ են նույնիսկ մշտապես բողոքող ու դժգոհող ստատուսնեը.... :-) 

Комментариев нет:

Отправить комментарий