суббота, 5 ноября 2011 г.

Նամուս: Սպիտակ, Կարմիր և Սև


Նուռ... Կարմիր ու Սև ներկ... սպիտակ գոտի.... ջուր.... մաքուր ու պարզ ջուր... ու երկու դատարկ նստարան...




Հերմինե Ասլանյան մտածում եմ գնամ Ներկացի թե ՆՓԱԿ?)) չէ, մտածում եմ` գնամ ամսի 3ին, թե` 5ին?))

 Տաք ու համով չայիկ, հավես չայիկակից))) 2 հատ թվիքս...մմմմ... համոոով...
ցուրտ, կիսամութ Երևանս... չէ, շեղվեցինք..
տեղափոխվենք ՆՓԱԿ-ի դահլիճ... 4-5 րոպեն երբեք այդքան երկար չէր թվացել... ու լսում ենք` 
-Շնորհակալ ենք, որ եկել եք, հաճելի դիտում ենք մաղթում...
 ու մարում են լույսերը.... ու փշաքաղվեցնող երաժշտություն... ու թվում է` դահլիճում ոչ ոք չի շնչում....ու լռություն... ու մութ... ու հզոր երաժշտություն.... ու հրաշալի մտածված լուսավորում, որ նկարագրել չեմ կարող բառերով.... 
ժողովուրդ, ես շատ նեկայացումներ եմ
տեսել, տարբեր թատրոններում ու տարբեր դերասանների խաղ... բայց էսօրվա սարսափը, դերասանուհու սարսռեցնող ձայնն ու երաժշտությունը.... էնքան համոզիչ էր... "ես տեսել եմ կարմիր կովին....." ու կարմիր կովի նկարագրությունն էնքան պատկերավոր էր, որ մի պահ իրոք հավատացի, որ կա էդպիսի կարմիր կով ու նա ունի մեծ վառարանի նմանվող աչքեր ու բերան... ու ես իմ մաշկի վրա զգում եմ էդ վառարանից դուրս եկող կրակի լեզվակների այրող ջերմությունը... էնպիսի տպավորիչ խաղ, էնպիսի ազդեցիկ երաժշտություն.... ամենապարզ հագուստի ու մինիմում գույների մեջ էնքան էմոցիա կար, էնքան իրական էր խաղը... 
ու վերանում է դրսի աշխարհը` աղմուկով ու աժիոտաժով.... ու մոռանում ես դրսում եղած քո իսկ խնդիրները.. ու կյաքը կանգ է առնում ներկայացման վրա, ու ժամանակը սահում է հենց այս ներկայացման տեմպերով...  




Չորեքշաբթի ժամը 1:43ին

Комментариев нет:

Отправить комментарий