воскресенье, 6 ноября 2011 г.

Ցելաֆոնի ծառ

Բարև: Ես Զատիկն եմ: Ես ապրում եմ ամենասիրուն երկրի վրա, ամենասիրուն քաղաքում` Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում: Իմ շուրջը միշտ լուսավոր է ու լիքը գույներ կան: Գիտե?ք, ես շատ եմ սիրում աշունը, որովհետև աշնանը գույներն ավելի են շատանում իմ քաղաքում: Ես երևի գիժ Զատիկ եմ, որովհետև անտառում ու խոտերի մեջ չեմ ապրում, ինձ դուր է գալիս քաղաքը: Ես սիրում եմ քաղաքի աղմուկը, մեքենաների ձայնը: Ու սիրում եմ ծառերը: Ես ուրիշ քաղաքում չեմ եղել, բայց ասում են` ուրիշ քաղաքներում աճում են զարմանահրաշ ծառեր` հսկայական տեևներով... բայց իմ քաղաքում ծառերն ավելի սիրուն են.. ու համ էլ` շատ համով մրգեր են աճում մեր ծառերի վրա: ես շատ եմ սիրում ծիրան ու խնձոր ու դեղձ ու սալոր ու տանձ.. օյ, Զատիկ, դու բոլոր մրգերն էլ սիրում ես)))) 
Բայց այսօր երեկոյան շատ զարմանալի բան եղավ: Ես զբոսնում էի մայթի սալահատակի ճեղքերով ու մեկ էլ էնպիսիիիի աղմուկ լսեցիիի ու միանգամից մի քանի գունավոր տերև ընկան վերևից: հազիվ կարողացա դուրս գալ մի սիրուն կարմիր տերևի տակից, մեկ էլ տեսնեմ ինչ~~ մեր ծառի վրա նոր միրգ է հայտնվել... բայց էս էդքան մեծ միրգ չէի տեսել, երևի դեռ փոքր եմ, դրանից է... էդ մրգերը ծանրությունից ճոճվում էին ու ես մինչ փորձում էի հասնել դրանց մոտ, մտածում էի` ինչպես է եղել, որ մինչև հիմա չեմ նկատել այսքաաաաան մեեեծ ու ախորժալի մրգերը... բայց քանի մոտենում էի, այնքան դանդաղեցնում էի քայլերոս, որովհետև այս մրգերը անուշահոտ չէին: շատ զարմանալի մրգեր էին.. մեկ էլ լսում եմ`
-վայ, հլը նայի, ծառից ցելաֆոն ա կախված...
Ես չգիտեմ էդ ցելա.. ցելա.. ցելաֆոնը ինչ էր, բայց ոչ էլ ուզեցի մինչև վերջ մոտենալ ու տեսնել.. քիթիկս ինձ համոզեց, որ հետ գնամ... 
Երևի այս ծառը ցելաֆոնի ծառ է, իսկ ես մինչև հիմա չգիտեի դրա մասին չգիտեի.. ամռանը կգնաաամ ու կպատմեմ անտառի իմ  ընկերներին, որ իմ քաղաքում աճում են էկզոտիկ ծառեր, որոնց նմանները չեն աճում իրենց անտառներում.... 
դե ես գնամ քնեմ, Զատիկի բայուշկին վաղուց անցել է.. երազում երևի կտեսնեմ ավելի շատ բերքով ցելաֆոնի ծառեր... ուխ~



















Լուսանկարները տրամադրելու համար շնորհակալություն Արման Հայրապետյանին:

Комментариев нет:

Отправить комментарий