понедельник, 17 октября 2011 г.

ՆԵ խառաշո տամ, դգե նաս նետ!

Երևի բոլորդ էլ գոնե մի անգամ լսած կամ կարդացած կլինեք էս արտահայտությունը` «Хорошотам, где нас нет!»: Երևի շատերդ այն համապատասխանեցնում եք խոսակցական "հարևանի հարսը սիրուն ա" արտահայտության հետ:))) Կամ գուցե մտածում եք, որ ձեզ բախտը այնպես չի ժպտում, ինչպես բոլոր մյուսներին: Կարծում եք դուք այնքան երջանիկ լինել չեք կարող, ինչքան ուրշները կարողանում են հենց ձեր քթի տակ: Իսկ ես, առանց փորփրելու խոսքերի հեղինակի վերաբերմունքն ու այս բառերի մեջ նրա դրած իմաստը, ընկալում եմ դրանք որպես  ծաղր: :) Հա, ինչի չէ? մեկը ուղղակի որոշել է ծաղրել մեզ: ուզել է փորձության ենթարկել մեր կամքը: Մի?թե հենց ձեզնից կախված չէ այն, թե որտեղ եք դուք գտնվում ու թե ինչ մթնոլորտ է ձեր շուրջը տիրում: Մի?թե չեք կարող վեր կենալ ու գնալ այնտեղ, որտեղ լավ է: Ոչ թե մնալ վատ տեղում ու բողոքել: Մի?թե չեք կարող փորձ անել ձեր շուջը հենց այդ լավ տեղը դարձնել: Ինքներդ լինել իրավիճակի տերը ու չենթարկվել հոսանքին, այլ հոսանքը ենթարկեցնել ձեզ: Երբ կլինեք բավականաչափ ուժեղ կամքի տեր, որ կկարողանաք ժպտալ ու ժպտացնել, երբ կկարողանաք ձեր շրջապատում մի կտոր ժպիտ նկարել, երբ կսիրեք էն միջավայրը, որտեղ ապրում ու ստեղծագործում եք, այ էդ ժամանակ գուցե կլինի լավ էնտեղ, որտեղ հենց դուք եք: :) Ու կպակասի նախանձը, ու կավելանա ժպիտը, ու կավելանա դրական էնրգիան տիրեզերքի անհունի մեջ: Ու կդադարեն մարդիկ գնալ ուրիշ տեղ, կմնան այնտեղ, որտեղ իրենք են ու րետեղ լավ է: Ու Հայաստանս կդառնա ավելի լավը, նույնիսկ նրանց համար, ով դեռ ուզում է գնալ, ով կարծում է, թե ուրիշ տեղ լավ է: Ով դեռ չի հասկացել, որ ինքն է իր միջավայրի կենտրոնը, թերևս պիտի լինի էսպես: Ու երբ չեք փախչի վատից, չեք փախչի հազարերորդ անգամ ու հազարերոդ անգամ ասելով` լավ է այնտեղ, ուր մենք չկանք, երբ չեք փախչի ինքներդ ձեզնից , էն ժամանակ լավ կլինի: :) Ու դուք չեք էլ նկատի, թե ինչպես լավը եկավ ու գրկեց ձեզ, ինչպես շուրջը ամեն ինչ լավ է ու լավ եք դուք... 

Комментариев нет:

Отправить комментарий