воскресенье, 16 октября 2011 г.

Հետփառատոնային աղբանոց

Երանի չէր փառատոնից հետո ֆիզիկական դատարկություն լիներ... երանի չէր փառատոնից հետո մնային միայն դրական էմոցիաներ, փառավորված հոգիներ ու հպարտության զգացում....
Այսօր Հյուսիսային պողոտայում նշվում էր բերքի փառատոնը: Որոշել էի այցելել, բայց պարզվեց, որ այն ոչ թե մինչև ժամը 5ն է տևելու, այլ մինչև, երևի, 3ը... ես հասա Հյս. Պողոտա, երբ այնտեղ տիրում էր հետփառատոնային աղբանոց... աղբանոց բառի ամենաիսկական իմաստով... բա դրա համար են կառուցված էդ հրաշլի շենքերը.. բա դրա համար էդքան մարդկանց հանեցին իրենց տներից ու փոխարենը վեր բարձրացրին չքնաղ ու թանկարժեք շենքեր ու շինություններ???... մեկը մյուսից ավելի գեղեցիկ ու ոչ պակաս թանկարժեք խանութներ.. էլիտար պողոտա... էլիտար աղբանոց.... գիտեք, որ չես սիրում բողոքել, որ սիրում եմ ամեն ինչի մեջ լավ բան տեսնել.. բայց այս հարցում միթե մնում է լավատեսություն? միթե մնում է լավ բան, որ ես էլ տեսնեմ ու հենց դրանով ուրախանամ... ու սա միակ դեպքը չէ, կհամաձայնվեք, որ մենք էդպես ենք գուցե կառուցված, որ փառատոնից ու նման ակցիաներից հետո պիտի քաղաքը ավերակ դարձնենք.. ինչու? ինքս էլ չգիտեմ... ինչու մեր տներում քեֆ-ուրախություն անելուց հետո միանգամից հավաքում ենք թափթփված բաները, մաքրում ենք, հետո միայն գնում քնելու.. իսկ միթե քաղաքը մեր տունը չէ??? ինչու չէր կարելի յուրաքանչյուր տաղավարի կողքին դնել մի աղբաման, հետո հավաքել, մաքրել տարածքը.. ու հետո գնալ... ու ինձ պես ուշացած մարդիկ կամ պատահական անցորդները հասկանային, որ այստեղ բերքի փառատոն է եղել, ոչ թե` աղբի... ավարտում եմ հավատով, որ մի օր փառատոնից հետո կտեսնեմ մաքուր ու զվարթ քաղաքս.. ոչ թե աղբանոց :)
ժենգյալով հացի պատրաստումն ու էլի մի քանի նկար` առանց մեկնաբանության..








Իսկ փառատոնի հանճարեղ գաղափարի ու հրաշալի անցկացնելու համար շնորհակալություն համապատասխան մարդկանց :) այդ մասին հաստատ այսօր շատերը կգրեն:

Комментариев нет:

Отправить комментарий