понедельник, 19 сентября 2011 г.

Գժական արշավը մեր. Հրասնասար

Արշավախմբի 9րդ արշավը.. իմ մասնակցությամբ 5րդ արշավը... գրում եմ արշավի մասին 3րդ անգամ... համոզվում եմ, որ արշավախումբը լավագույններից լավագույնն ա հազարերորդ անգամ.. ու գրելու եմ տասը, թե հարյուր հազարերորդ անգամ, որ սիրում եմ Իմ Հայաստանը.. Իմ Հայաստանոտ Քարերը... Իմ Դրոշը, Իմ Սարերն ու Իմ  ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ... Ու էսպես գժական արշավը մեր դեպի Հարսնասար էր.. Հարսնասար, որի մասին կան ժողովրդական ավանդույթներ... կան պար ու միամիտ ժողովրդի պատմած անմեղ պամություններ.. բայց չկար գոնե մի նկար... իրբև թր կային էնեղ եղած տուրիստներ, բայց չգտնվեց մեկը, որ նկար կտրամադրեր... բայց կար հստակ նպատակ. կար նպատակակետ.. ու կային խենթ մարդիկ` բարձուքներ սիրող...
Ահա մենք Արթիկի շրջանում ենք... հենց էստեղ հատուկ ուզում եմ նշել մեկ անգամ ևս` հրաշալի ժողովուրդ են Արթիկցիները.. հրաշալի հյուրասեր... հագատար... մեզ համար ոչ անակնկալ, բայց մի լոնդոնցու համար այնքան զարմանալի... :) բայց մեկ է` գողացած միրգն ավեիլ համով է, քան հյուրասիրածը :D
Ճանապարհը երկար էր... թվացյալ չոր ու ամայի դաշտերի մեջ այնքան սեր կար, այնքան էներգիա կար հողի մեջ.... ու գնում էինք դեպի նպատակը.. ու բարձրանում էինք դեպի գագաթը.... իսկ Հարսնասարի գագաթը զարդարող ժայռանման քարերի մեջ այնքան հայի ոգի ու այնքան ջերմություն կար... ու այնքան զորություն կար գագաթից մեզ հովանավորող խաչերի մեջ.... ու անմահական եյ, սուրճ, շոկոլաաաաաաաաաաաադ))
Իսկ 2500մետր բարձրության վրա մեր խաղացած` հարևանիդ ոտքը միայն խաղի մեջ տրորիր խաղը))) (էս էլ ձեզ խաղին անուն :D ) չգիտեմ, բառերով դժվար է նկարագրել.. կան բաներ, որ ուղղակի պետք է զգալ.. հնարավոր չէ փոխանցել որևէ կերպ... էն, ինչ կարելի է զգալ էդ բարձրույան վրա դրոշը ուսերին գցելով... չէ, էդ իրոք, հնարավոր չի արտահայտել բոռերով...
 ուղղակի կյանքս երկարեց.... երջանկությունը դարձավ ավելի ուժեղ....
բաաաա որ իմանաաաք` ավանդական ճակատագիր խաղում ինչ ինովացիա ենք արել))) դե էդ հետաքրքիր գաղափարի համար ասենք շնորհակալություն Անահիտ Մինասյանին :) սկսել ենք էդ խաղը մրգերի անուններով խաղալ :D վերջն էր)))
հատուկ շնորհակալություն էս Արշավի բոլոր մասնակիցներին: ու երևի էսքանը... կոմպ չլինելու պատճառով երեկ չգրեցի տպավորություններս, իսկ էսօր հնարավոր ա ինչ-որ բաներ մոռացա, էնպես որ ես ասեմ լավ էր, դուք հասկացեք` ընտիր էէէէէէէէէէր: :))
Նկարները` հաջորդիվ :)

Комментариев нет:

Отправить комментарий