понедельник, 9 мая 2011 г.

Խնձորացավ

երբ թշնամին ուզում էին մեր ազգը ոչնչացնել դիմեցին զենքին.. բայց մենք հաղթեցինք, քանի որ ուժեղ էինք... իսկ հիմա, երբ երկրի ներսում էնքան են անհանգստանում ազգի համար, որ խնձորը դառնում ա 2000 դրամ, էդ ժամանակ թշնամին կարա հանգիստ նստի` ոտքը ոտքին գցած.. ու սպասի մեր դանդաղ վախճանին... մարդիկ չեն ուտում խնձոր, հիվանդանում են... հիվանդանում են, դեղերն էնքան թանկ են, չեն կարողանում բուժվել... չեն կարողանում բուժվել, բայց քանի որ հազիվ մի աշխատանք ունեն ու դա կորցնելու իրավունք չունեն, տենց հիվանդ-հիվանդ գնում են աշխատանքի.. տենց գնում են աշխատանքի ու վարակում են առողջ մարդկանց.. հիվանդ մարդիկ շատանում են.... հետո քանի որ բացի խնձորից մյուս բոլոր վիտամիններով հարուստ բաներն էլ են թանկ.. տենց էլ հիվանդ ման են գալիս... հետո կամաց-կամաց հյուծվում են ու..... ու ինչպես բոլոր հեքիաթներում երկնքից ընկնում ա 3 խնձոր.. բայց էս անգամ խնձորներն էնքան մեծ են, որ բավականացնում են բոլոր հիվանդներին բուժելու համար))





Комментариев нет:

Отправить комментарий